BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Նոր գիրք]. «Ավելի խելացի, արագ, հաջողակ»՝ մոտիվաց

[Նոր գիրք]. «Ավելի խելացի, արագ, հաջողակ»՝ մոտիվացիոն գիրք «Սովորության ուժի» հեղինակից (թրեյլեր)

newmag-y-n

Ունես նպատակ, որոշումներ, բայց բացակայում է մոտիվացիա՞ն. լուծումը «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքն ընթերցելն է: Արդյունավետության և անձնական աճի մասին համաշխարհային այս բեսթսելլերը գրել է ամերիկացի լրագրող, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ, Պուլիցերյան

«Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի յուրաքանչյուր էջ, գլուխ, օրինակ ու տեսակետ կօգնեն կատարելագործել Ձեր սովորություններն ու գործողությունները, բարձրացնել մոտիվացիան և կենտրոնացումը: Այս գիրքը արդյունավետության մեխանիզմների ուսումնասիրության արդյունք է: Նախ գրողին է հետաքրքրել է՝ ինչպես է որոշ մարդկանց և ընկերությունների հաջողվում մյուսներից ավելի արդյունավետ գործել, ապա այդ մասին գրի է առել ձեռնարկում. «Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է նպատակները ճիշտ սահմանել՝ մեծ հավակնությունները զուգակցելով թեթև առաջադրանքների հետ»:

Արդյունավետությունն, ըստ Դահիգի, ապրելակերպ է, որի ընթացքում սովորում ենք հաջողության հասնել նվազագույն լարումով ու ճիգով, որ կարողանանք բոլոր գործերը ժամանակին ավարտել՝ չզոհաբերելով դրանց համար այն ամենն, ինչ մեզ համար կարևոր է ու թանկ: Կան մարդիկ, որոնք գիտեն արդյունավետ գործելու գաղտնիքը. «Արդյունավետությունը, պարզ ասած, սեփական էներգիան, ինտելեկտն ու ժամանակը գործադրելու լավագույն եղանակը գտնելու մեր ձեռնարկներն են, երբ փորձում ենք նվազագույն ջանք վատնելով՝ առավելագույն օգուտ քաղել»:

                                                                                    

Գրողը գիրքը բաժանել է 8 մասի, ամեն գլխում մի գաղափար է: Գլուխներից մեկում, օրինակ, խոսում է այն մասին, թե ինչպես է վերահսկողության զգացողությունը շահագրգռություն առաջացնում, մյուս գլուխներից մեկում էլ պատմում է ուշադրությունը կենտրոնացնելու և մտային մոդելներ ստեղծելու մասին. «Այդ 8 գաղափարները համակցելով՝ կարելի է հանգել եզրակացության. արդյունավետ լինելու համար պարտադիր չէ ավելի շատ ջանք ու քրտինք թափել: Արդյունավետությունը պարզապես գրասեղանի դիմաց ժամեր անցկացնելու կամ ավելի մեծ զոհողության արդյունք չէ»:

«Ավելի խելացի, արագ, հաջողակ» գրքի հեղինակը պարզել է, թե որ որոշումներն են առավել մոտեցնում հաջողությանը և որ նպատակներ են անհնարինը դարձնում հնարավոր: Գիրքը սովորեցնում է, թե ինչպես պետք է կայացնել որոշումներ, որոնք կնպաստեն իրական ադյունավետությանը: Այն մեթոդների և հնարավորությունների ուղեցույց է, որոնք կարող են փոխել կյանքը. «Կան մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես հասնել հաջողության նվազագույն ջանքով: Կան ղեկավարներ, որոնք կերպարանափոխում են իրենց շրջապատող մարդկանց՝ բացահայտելով նրանց լավագույն հատկանիշները: Ինչպես դառնալ ավելի խելացի, ավելի արագ ու հաջողակ այն ամենում, ինչ անում ես. գիրքն այդ մասին է

Ինչպես «Սովորության ուժի», այնպես էլ «Ավելի խելացի, արագ, հաջողակի» հայերեն թարգմանության գլխավոր գործընկերը Դիջիթեյն ընկերությունն է: Չարլզ Դահիգի 2-րդ գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլի 29-ին, ժամը 17։00-ին Դիջիթեյնում։ Ձեզ սպասում է հանդիպում ոչ միայն թարգմանչի, խմբագրի հետ, այլև առաջին ընթերցողների։ Դիջիթեյնի 5 աշխատակից արդեն ընթերցել է գիրքը և հենց շնորհանդեսի ժամանակ կներկայացնի իր տպավորությունները։ Իսկ շնորհանդեսի վերջում կլինի անվճար 15 րոպե թրեյնին՝ արդյունավետության և սովորությունների մասին։ Շնորհանդեսի մուտքն ազատ է:

Տարածել