Սոցիալական ցանցերի առաջընթացի նոր դարաշրջանը․ թիրախավորված մարքեթինգ

June 30, 2017

Գրեթե բոլոր սոցիալական ցանցերում եվ հարթակներում գրանցվել եւ պրոֆիլներ ստեղծելն այսօր անվճար է: Յուրաքանչյուր վճարովի գովազդային ակցիա, որտեղ որոշել եք ներդրումներ կատարել, համեմատաբար ավելի էժան է` քան մարքեթինգային մարտավարության մյուս տարբերակները: Լինել շահավետ՝ բացարձակ առավելություն է, քանի որ դուք կարող եք տեսնել` ներդրումներից ստացված հասույթը եվ պահպանել բյուջեն այլ մարքեթինգային եւ բիզնես ծախսերի համար:
Supergeo՝ ճշգրիտ հարված թիրախին
Supergeo-ն պայմանական գովազդը դարձնում է իրականության տարր: Օրինակ, Մոսկվայի Ռուբլյովկայում, գյուղատնտեսական ապրանքների իրացումը սպառողների շրջանում հիմնականում տեղի է ունենում SuperGeo-ի միջոցով: Սա իրական «բում» է տեղական բիզնեսի համար, այն նաև հաճախորդների ներգրավումն է Supergeo-ի ֆունկցիաների հիման վրա, երբ գովազդն ավելի նպատակային է, կոնկրետ շրջանի եվ կոնկրետ տան համար: Օգտագործողը ստանում է գովազդ, որը համապատասխանում է իր աշխարհագրական դիրքին, եւ գովազդատուն ունենում է հավատարիմ լսարան: Supergeo կարելի է ստեղծել նաեվ ամենալայն հարթակներում`Ֆեյսբուքում, myTarget-ում, Яндекс.Аудитории—ում, ВКонтакте-ում: Mail.Ru Group-ը 2015-ից հնարավորություն է տալիս geotargeting իրականացնել իր myTarget գովազդային հարթակում:
 
 



ՏՏ աշխարհից կարդացեք նաև․



Twitter՝ գեոլոկացիայի գործիք
Մարդը կրեմ-բրյուլեից․ այդպես են անվանում Կերտիս Կիմբալային Սան-Ֆրանցիսկոյում, որը նրբագեղություն է փոխանցում անցնելով շրջանից շրջան: Բայց ինչպես իմանալ նրա տեղը, եթե չկա համապատասխան առեվտրի կետ: Իհարկե, դա հնարավոր է իրականացնել Թվիթերի միջոցով: Կերտիս Կիմբալը մեկ տարվա մեջ ավելի քան 12 000 բաժանորդ հավաքեց: Նա գիտի, որ իր բիզնեսի մեծ մասը մարդկանցից է կախված, որոնք իրեն հետեվում են Թվիթերի միջոցով: Քանի որ Թվիթերը  միակ հնարավորությունն է իմանալու նրա տեղը օրվա ընթացքում:

FORBES