Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավոր Evocabank-ի անակնկալները՝ գրքատոնին (տեսանյութ, լուսանկարներ)

August 23, 2022

Հուլիսի 16-ին Երազ այգին վերածվել էր գրքի քաղաքի: Գրքասեր հյուրերին սպասվում էին տարբեր միջոցառումներ՝ շնորհանդեսներ, քննարկումներ, բաց դասախոսություններ, խաղարկություններ: 2022-ի գրքատոնին միացել էր նաև Evocabank-ը: Newmag-ն օրվա ամենատպավորիչ ակնթարթները ներկայացնում է տեսանյութով ու լուսանկարներով:

Evocabank-ը կարևորում է կրթության դերն ու առաջնահերթությունը և պարբերաբար հովանավորում է նման ծրագրեր: Newmag Summer Fest-ի համար մշակել էր հատուկ ու հագեցած ծրագիր, որն իրականացրեցին ամբոջ օրվա ընթացքում:

 

Փառատոնի օրը Evocabank-ի աշխատակիցներն այցելուներին ներկայացնում էին EvocaLAB ծրագիրը: Երկու ամիս տևողության այս ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ ու փորձ: EvocaLAB անվճար  ծրագիրն անցկացվում է տարին 2 անգամ:

 

Բանկի կրթական նախագծերից մեկն է նաև Evoca Dibrary-ն` թվային գրադարան Բանկի «Թումանյան» մասնաճյուղում` Թումանյան 15 հասցեով: Dibrary-ում անվճար հնարավոր է օգտվել էլեկտրոնային բիզնես ռեսուրսներից, ինչպես նաև` ժամանակակից բիզնես գրականությունից, որոնք հնարավոր է կարդալ տեղում, իսկ ցանկության դեպքում՝ նաև տանել տուն:

Հուլիսի 16-ին իր տաղավարում բանկը խաղարկեց Evoca Gift Card-եր, նվեր քարտեր՝ newmag.am-ից գիրք գնելու համար:

Կարդացեք նաև