Տեղի ունեցավ «Հեռացողների և մոռացողների» պատմությունը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Իմ հանճարեղ ընկերուհին» պատմում է երկու տարբեր խառնվածքով հերոսուհիների մասին, որոնց կյանքում շրջադարձային փոփոխություններն անդրադառնում են երկար տարիների մտերիմ ընկերության վրա: Newmag-ը ներկայացնում է նեապոլիտանական քառագրության 3-րդ գիրքը՝ «Հեռացողներ
1922-ին, երբ հրատարակվեց Էլենայի Ֆերանտեի «Անհանգիստ սեր» ստեղծագործությունը, նա կարճ ժամանակում հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում: Սակայն Էլենան մերժում էր բոլոր հարցազրույցներն ու հրավերները, անգամ մրցանակները: «Իմ հանճարեղ ընկերոհին» քառագրությունից հետո նա դարձավ Իտալիայի գրական աշխարհի նոր ձայնը։
«Հեռացողների և մնացողների» գրքի խմբագիր Աննա Բախշյանի խոսքով, Ֆերանտեն կարողացել է քառագրությունով ներկայացնել ամենակարևոր շրջափուլերը՝ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, հասուն կյանք. «Բուռն կյանքն է սկսվում երրորդ գրքում. Սեր, խանդ, դավաճանություն, կիրք, հիասթափություն։ Կնոջ համար բարդ փուլերը՝ հետծննդաբերական դեպրեսիա, երեխայի խնամք, ինքնագնահատականի որոնման ճանապահին բազում խնդիրներ»։
Խմբագիրն ընդգծում է՝ աղջիկներն ապրում են 50-ականների Նեապոլում, որտեղ ծնողները ծեծում են իրենց երեխաներին, եղբայրները՝ քույրերին, տղամարդիկ` իրենց կանանց, ջահելներն էլ մեքենայում երկաթե ձողեր են պահում փողոցային կռիվների համար. «Ու այդ ամենը ֆեմինիզմի ալիքի ֆոնին, որ տարածվել էր Իտալիայում, որը վարպետորեն ու գեղեցիկ ցույց է տալիս Ֆերանտեն։ Հիանալի ցույց է տալիս նաև անցումները, օրինակ՝ միօրինակ կենցաղից ու դեպրեսիայից մինչև կարերայի աճ»։
Ֆերանտեի այս վեպը ևս շատ հեշտ է ընթերցվում՝ համոզված են գրքասերները։ Ինտրիգներ, դրամա, սիրահարվածություն ու դավաճանություն, հասունացման փուլեր, սեփական խղճուկ աշխարհից պոկվելու փորձեր ու անդադար վերադարձ դեպի այդ թշվառ միջավայր.
Ալիս Գրիգորյան. «1950-ականների Իտալիայի իրադարձությունները, սոցիալական բողոքները, տեխնոլոգիական փոփոխությունները, որոնք ներկայացված են ամբողջական նկարագրությամբ։ Նաև մեր առջը հայտնվում է յուրահատուկ ընկերություն՝ էմոցիաները վառ նկարագրում է գրողը, նրանց ապրումները շատ հուզիչ են»։
Սոնա Մինասյան. «Այստեղ հասուն կյանքն է ու ավելի հետաքրքիր է հատկապես հենց այս հատորը։ Կտրուկ փոխվեց աղջիկների կյանքը, հատկապես Լիլայինը՝ բարդ փուլ է սկսվում նրա մոտ։ Չես կարողանում անգամ մի պահ կտրվել գրքից կամ մր րոպե մի կողմ դնես. Ուզում ես արագ ընթերցել, հասնել կուլմինացիային։ Մի շնչով կարդացվող գործ»։
Այս գիրքն անձնական է ու համամարդկային, լարված ու զգացմունքային, համարձակ ու անկեղծ։ Բոլոր էջերում, տողերում հեղինակը չի տատանվում, հստակ գիտի՝ ինչ լույսի տակ ներկայացնել կերպարներին ու ինչպես հյուսել պատմությունը։ Տպավորություն է, որ կերպարների հետ մեծանում ես, դասեր քաղում, հետևություններ անում։
Կարդացեք նաև