BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը թարգմանվ

Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն

newmag-y-n

Պատմաբանը հարցարզույց է տվել ֆրանսիական «La monde» պարբերականին։

«La monde»-ի հետ հարցազրույցում պատմաբանը խոսել է Հայոց ցեղասպանությունը ժխտողների մասին: Թաներ Աքչամի խոսքով, նրանք հիմնականում պնդում են, թե 1915թ-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։

««Սպանության հրամաններ» գիրքը ի չիք է դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելության մասին։ Թուրքիայում ժխտողականությունը խորը արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականությունը կարող ենք համեմատել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին ռեժիմի խտրական գաղափարախոսության հետ»,- ասել է Աքչամը։

Թուրք պատմաբանի խոսքով, ժխտողականությունը հնարավոր է միայն հաղաթահարել քաղաքակապես։ Այդ ամենը պետք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարություն։

«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Իմ եզրակացությունները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում  հաստատվի ժողովրդավարություն»,- ասել է Աքչամը։

Թաներ Աքչամը պատմական որոշում է համարում  Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների ընդունած որոշումը: Այն խորհրդանշեց հին դարաշրջանի ավարտի և նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ Աչքամը տեսնում է ոչ միայն հայ, այլ նաև թուրք ժողովորդի բարոյական հաղթանակը։

ermenihaber.am

lemonde.fr

Տարածել

Սպանության հրամաններ
Սպանության հրամաններ

Թաներ Աքչամ

2900 ֏

Նկարագրություն

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանաթուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու ևս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: