Ինչո՞ւ և ինչպե՞ս էր Դեն Բիլզերյանը հայտնվել ԱՄՆ-ի ամենախոշոր ահաբեկչության էպիկենտրոնում (տեսանյութ)
2017–ի հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում տեղի ունեցած սպանդը մեկ հրազենով մարդկանց կոտորելու խոշորագույն ահաբեկչությունն էր ամերիկայի պատմության մեջ։ 64–ամյա մոլագարը հյուրանոցի 32–րդ հարկից գնդակահարել էր երաժշտական փառատոնի մասնակիցներին՝ սպանելով 60 մարդու,
Դեն Բիլզերյանն իր «Դրվածք» ինքնակենսագրականում պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Գրքում անդրադառնում է նաև իր հետ պատահած ամենաանհավանական դեպքերին: Դրանցից մեկն էլ 5 տարի առաջ Լաս Վեգասում տեղի ունեցած ահաբեկչությունն էր. Դեն Բիլզերյանը պատմում է՝ երաժշտական փառատոնի գլխավոր բեմի մոտ էր` ընկերոջ հետ. «Ես հստակ հասկացա, որ մեզ վրա կրակում էին գնդացիրից։ Այդպիսի ձայներ լսել էի դրանից 17 տարի առաջ բանակում, երբ կրակային պատրաստության ժամանակ փոխում էի թիրախները՝ պատսպարվելով դրանց մոտակայքում։ Խուճապ էր, մարդիկ վազում էին։ Գրողը տանի, ինձ պետք էր զենք գտնել։ Ես լսում էի, թե ինչպես էին գնդացիրի գնդակները խոցվում գետնին հենց իմ շուրջը, ինչպես էին մարդիկ վազում ու գոռում։ Քաոս էր»։
Դենն արագ կողմնորոշվել էր ու մարդկանց փորձել էր անվտանգ վայր տանել։ Տեղ հասած ոստիկանից զենք էր խնդրել, բայց մերժում ստացել. «Ես վազեցի մի աղջկա մոտ, որին շրջապատել էին իր ընկերները։ Նա գլխից վիրավոր էր ու վատ վիճակում էր։ Ես չստուգեցի՝ նա ո՞ղջ էր, թե՞ ոչ, նրա ընկերներին միայն ասացի, որ բերեն ոստիկանական մեքենայի մոտ։ Դեպքի վայրից հեռանալու ընթացքում մեզ հետ վերցրինք վիրավոր երկու աղջիկների ու տարանք հիվանդանոց»։
Դեն Բիլզերյանը գնացել էր տուն, վերցրել ատրճանակը ու հետ գնացել մարդկանց փրկելու։ Ճանապարհին նրան զանգել էր իր նախկին հրամանատարը ու խնդրել գտնել իր դստերը.«Երբ մոտեցա դեպքի վայրին, գետնին տեսա արյունոտ մարմիններ։ Բոլորը խուճապի մեջ էին։ Ոստիկանները չգիտեին, թե ով ու որտեղից էր կրակում։ Փողոցի մեջտեղում դիակ կար։ Ծանոթացա դեպքի վայր առաջինը ժամանած որոշ ոստիկանների հետ ու միասին քայլեցինք վիրավորներին փնտրելու։ Վիճակը աղետալի էր. դիերի մարմինների վրա անընդհատ հեռախոսազանգեր էին, քանի որ ամբողջ երկրից մարդիկ զանգում էին իրենց ընկերներին ու հարազատներին։ Ծանր պատկեր էր»։
Սարսափելի ահաբեկչությունից հետո էլ Դենը շարունակել է օգնել տուժածներին՝ հիվանդանոցներ է հասցրել 5 հազար լիտր ջուր և մեկ տոննա սնունդ։