Newmag-ը հրատարակել է Նիլ Ֆերգյուսոնի «Մեծ անկում» համաշխարհային բեսթսելլերը
Newmag-ը ներկայացնում է շոտլանդացի պատմաբան է, պրոֆեսոր, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ավագ փորձագետ Նիլ Ֆերգյուսոնի «Մեծ Անկում․Ինչպես են քայքայվում ինստիտուտներն ու կործանվում տնտեսությունները» գիրքը։ 7 տարի առաջ գրված այս գրքում հեղինակը կանխատեսել էր, որ հենց 2020–ին Արևմուտքում պայթելու է մեծ դժգոհություն և լինելու է բռնություն։
«Գլխավոր խնդիրն այն է, որ ավագ սերունդն ապրում է երիտասարդների ու դեռ չծնված սերնդի հաշվին։ Այս անհավասարակշիռ, անկայուն և չարդարացված իրողությունը միանշանակ հանգեցնելու է երիտասարդների հակադարձմանը, նրանց արձագանքին։ Երիտասարդները զգալու են, որ համակարգն իրենց դեմ է աշխատում», - ասում է Նիլ Ֆերգյուսոնը։
Ֆերգյուսոնին կարդում են Արևմուտքի առաջնորդները
Ֆերգյուսոնին կարդում են Արևմուտքի առաջնորդները՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր լուծել ամենաբարդ հարցերը՝ տնտեսությունից մինչև հասարակական հուզումներ և քայքայվող ինստիտուտներ։ Շոտլանդացի պրոֆեսորը խոսում է ժամանակակից ճգնաժամերի մասին, բացատրում է, թե ինչպես են ծագել ու զարգացել։
«Չափազանց օգտակար վերլուծություն է, այս գիրքը բացատրում է, թե ինչ է կատարվում հիմնարար ինստիտուտների հետ, ինչու են դրանք քայքայվում։ Ֆերգյուսոնը կանխատեսում է իրապես մեծ աղետ, եթե օր առաջ Արևմուտքը չսկսի իր ինստիտուտների վերակառուցումը։ Սակայն խնդիրը նաև մեր մասին է, որովհետև նույն ինստիտուտները դրված են նաև մեր պետության հիմքում։ Սա թարմ գիտելիք է ամենասուր հարցերի մասին՝ օգտակար, զգուշացնող և, ամենակարևորը, լուծումներ առաջարկող», - ասում է գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը։
Նիլ Ֆերգյուսոնի կարծիքով Արևմուտքն այսօր չի կարող լուծել սպասվող խնդիրները։ «Մեծ անկում» գրքում նա նշում է, որ դրա պատճառը պետական մեծ պարտքն է, որն Արևմուտքի խոշոր երկրները փորձել են թեթևացնել պատերազմների միջոցով։ Իսկ ինչպես են այսօր դուրս գալու ճգնաժամից՝ մնում է միայն կռահել։ Պատերազմներից բացի, պետական պարտքը անցած դարերում թեթևացնում էին նաև նոր տեխնոլոգիաները։ Սակայն, Ֆերգյուսոնը պնդում է, որ այսօր դա էլ չի օգնի, քանի որ առաջիկա 25 տարում հեղափոխական ոչ մի տեխնոլոգիա չի սպասվում։ Միակ ելքն ըստ հեղինակի՝ քաղաքական լուծումներն են, որոնք չկան։
«Այս գրքի փաստարկն այն է, որ ուրբանացման ցանցային օգտակարությունը պայմանավորված է ինստիտուցիոնալ այն շրջանակով, որում զարգանում է քաղաքը։ Այնտեղ, որտեղ կա ներկայացուցչական արդյունավետ կառավարում, շուկայական դինամիկ տնտեսություն, իրավունքի գերակայություն և պետությունից անկախ քաղհասարակություն, բնակչության մեծ խտությունն ավելի շատ օգուտ է տալիս, քան վնաս։ Իսկ որտեղ այս չորս պայմանները չկան, տեղի է ունենում հակառակը», - ասում է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը։
Արևմտյան մամուլը Ֆերգյուսոնի մասին գրելիս միշտ շեշտում է արդիական բառը։
Հայերեն թարգմանության գլխավոր գործընկերը Լույս հիմնադրամն է։ Հիմնադրամն հայտնի է նրանով, որ աջակցում է ժամանակակից գիտելիքը Հայաստան բերելու գործին։
«Գրքի կարևորությունն այն է, որ հեղինակին հաջողվել է տնտեսական երևույթները վերլուծել արտատնտեսական տեսանկյունից։ Գիրքը ոչ միայն մասնագետների համար է, այլ նաև ընթերցողի լայն շրջանակի։ Կարդալուց հետո կարողանում ես հասկանալ մի շարք գործընթացներում ինստիտուտների դերակատարումը», - ասում է Լույս հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։
Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով։
Նիլ Ֆերգյուսոն
4800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են հարուստ երկրներն անկում ապրում։ Դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Բայց հատկապես ի՞նչն է սխալ։ «Մեծ անկում» գրքում Նիլ Ֆերգյուսոնը բացատրում է, որ արևմտյան ինստիտուտները՝ բարդ համակարգերը, որոնցում հասարակությունը կարող է ծաղկել կամ կործանվել, այսօր քայքայվում են։
Արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ մեր երեխաներին ու թոռներին թողնում ենք պարտքի մեծ բեռ։ Մեր շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության։ Քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։
Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով։