ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Սուսաննա Հարությունյանի պա

Newmag-ը ներկայացնում է Սուսաննա Հարությունյանի պատմվածքների ժողովածուն. «Անտառի մեղավոր անցյալը» (թրեյլեր)

newmag-y-n

Common ground գրական սրճարանում Newmag-ի կին գրողների ամսվա շրջանակում տեղի կունենա Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Պատմությունների փունջ` մեծ աշխարհի ու փոքր երազանքների, սովորական մարդկանց ու նրանց ա

Newmag֊ն առաջին անգամ հրատարակում է պատմվածքների ժողովածու։ «Անդրանիկի վերջին ձին» ու ՀՀ նախագահի մրցանակին արժանացած «Ագռավները Նոյից առաջ» վեպերի հեղինակը գրել է պատմվածքների նոր ժողովածու՝ «Անտառի մեղավոր անցյալը»։  

Այս նոր ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ «Անտառի մեղավոր անցյալը» պարզ, բայց հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու գրաքննությունն արհամարհող հումորով հագեցած 19 պատմությունների փունջ է։ Ընթերցողը մտնում է արժեհամակարգային տատանումները մերժող մարդկանց աշխարհ, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին, հեղինակն էլ իր «կարմիր գծերը» սահմանում է անվերջ տեղաշարժվող, նույնիսկ երբեմն անհետացող բարոյական նշաձողերի համակարգում։ 

Newmag-ը մեկ տարի առաջ ներկայացրեց Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Սա ժամանակակից հայ գրողի 12-րդ գիրքն է։ Իր առաջին պատմվածքը գրել է 10 տարեկանում, իսկ գեղարվեստական գրքեր գրել է 25 տարեկանից։ Գրողն ասում է, որ իր վեպերի գլխավոր հերոսները հիմնականում գյուղի մարդիկ են: Սուսաննա Հարությունյանը ծնվել է Վարդենիսում, գյուղն ու գյուղի մարդիկ, գյուղական կյանքի դժվարություններն իր սիրելի թեմաներն են:

Կյանքի ու գրականության արանքում կանգնած է հեղինակը: Գրողը կարծում է, որ կյանքն ու թեմաները չեն փոխվում, փոխվում են գրողներն ու նրանց տեսակետը:  Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, գերմաներեն, ղազախերեն և այլլ լեզուներով:  

«Անտառի մեղավոր անցյալը» գրքի գլխավոր գործընկերը «Վերածնունդ» հիմնադրամն է։ Պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 13-ին, 19:00: Գրական երեկոն կամփոփենք գինեխմությամբ. վայելելու ենք Yog Wines գինին։ Մուտքն ազատ է։

 

Տարածել