«Երջանիկ լինելն արտացոլվում է իմ առօրյայում». Նեյմարի կյանքի փիլիսոփայությունն ու հաջողության գաղտնիքը
Նեյմարի հաջողության գաղտնիքն այն փիլիսոփայության մեջ է, որն իր համար ընտրել է դեռ վաղուց. պետք է կենտրոնանալ ֆուտբոլի վրա, լավ մարզվել, չշեղվել և փորձել զվարճանալ խաղադաշտում և խաղադաշտից դրսում: Կյանքը երջանիկ մարդանց համար է՝ վստահ է ֆուտբոլի գերաստղը:
Համեստ մանկությունն անցել է պար, երգ, երաժշտությամբ տարված և միշտ ֆուտբոլով ոգեշնչված: Հայրը ֆուտբոլիստ էր. հենց նրա հետ էլ Նեյմարը գնում էր մարզումների ու հանդիպումների: Հարցազրույցներից մեկում խոստովանել է՝ հոր շնորհիվ էտարվել ֆուտբոլով. «Նա էր, որ դեռ փոքրուց սովորեցնում էր խաղալ և խորհուրդներ տալիս տեխնիկայի մասին: Հորս որպես ֆուտբոլիստ ավելի շատ հիշում եմ կարիերայի ավարտին, քանի որ ես շատ փոքր էի, երբ նա սկսեց խաղալ»:
Ֆուտբոլը թիմային խաղ է, և ես դուրս եմ գալիս խաղադաշտ՝ օգնելու իմ թիմակիցներին: Իհարկե, թիմի ներսում անհատական տաղանդն օգնում է, բայց վերջում հաղթողը թիմն է:
Նեյմարի խորհուրդը՝ պետք է միշտ կատարելագործվել, զարգացնել կարողություններն ու կանգ չառնել. «Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, պետք է ամբողջությամբ տրվես խաղին ու չմտածես, որ չորեքշաբթի կամ շաբաթ կա մեկ այլ խաղ:Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել, դրա համար, ով էլ որ լինի մրցակիցդ, պետք է դուրս գաս քո լավագույն մակարդակով»:
Նեյմարի նշանաբաններից՝ երախտապարտ լինել նրան, ով օգնում է քեզ ամենադժվար պահերին: Ֆուտբոլն այն խաղն է, որ միանգամից կարող է բացահայտել մարդկային հատկանիշները. «Ֆուտբոլը թիմային խաղ է, և ես դուրս եմ գալիս խաղադաշտ՝ օգնելու իմ թիմակիցներին: Իհարկե, թիմի ներսում անհատական տաղանդն օգնում է, բայց վերջում հաղթողը թիմն է: Միշտ պետք է կատարելագործվել: Երբ փոքր էի, հայրս մի անգամ ասաց՝ մարզումն ավարտելուց հետո պետք է ուժասպառ լինել,և ես մինչ օրս էլ խաղադաշտից հեռանում եմ ուժասպառ»:
Կարդացեք նաև
- Նոր սկանդալ Նեյմարի շուրջ. Նրան անվանում են «կապիկ», իսկ մարզաշապիկով մաքրում ոտքերը (տեսանյութ)
- Սկանդալային հայր, բայց լավ գործակալ. ո՞վ է Նեյմար Սանթոսը և ինչպես իր երեխային դարձրեց թոփ աստղ
Խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս Նեյմարը նույն մարդն է՝ կենսախինդ, աշխատասեր: Նախընտրում է հաճախ լինել տանն ու հարազատներով շրջապատված.«Ես սիրում եմ տանը լինել, ոչինչ չանել, խոսել, թղթախաղ, տեսախաղեր, երաժշտություն լսել: Ինձ դուր է գալիս լինել ընտանիքի և ընկերներիս հետ, խորոված անել: Երջանկությունն ինձ համար ամենակարևորն է: Համոզված եմ, որ երջանիկ լինելն արտացոլվում է իմ առօրյա կյանքում»: