Տեղի ունեցավ Դեն Բիլզերյանի «Դրվածք» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

April 11, 2022

Դեն Բիլզերյանի «Դրվածք» գիրքը թարգմանվել ու հրատարակվել է հայերեն: Սա այս գրքի առաջին թարգմանությունն է: Բիլզերյանը մեծ ոգևորությամբ է սպասել հայերեն հրատարակությանը, քանի որ դա նաև իր ցանկությունն է եղել: Նա անհամբեր սպասում է իր գրքի հայերեն տարբերակին: ATV-ի «Ներս արի» շոուի ընթացքում տեղի ունեցավ գրքի հեռուստաշնորհանդեսը: Գրքի թարգմանիչներն ու խմբագիրը ներկայացրել են «Դրվածքի» ստեղծագործական աշխատանքների խոհանոցը, իսկ Բիլզերյանի համացանցային գործունեության վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել փորձագետը:

18 + գիրք՝ Newmag հրատարակչությունից: Միշտ գեղցկուհի մոդելներով, զենքով ու շատ փողով շրջապատված հայազգի Դեն Բիլզերյանի «Դրվածք» ինքնակենսագրականը թարգմանվել է հայերեն։ Գրքի վրա աշխատել են միանգամից մի քանի թարգմանիչ, նրանցից մեկն էլ Լիանա Զաքարյանն է. «Հեշտ չէր։ Երբ բառերի հայերեն համարժեքը չէինք գտնում, իրավիճակը ներկայացնում էինք նկարագրություններով։ Փորձել ենք ասել այն, ինչ կա։ Չենք փոխել հեղինսկի խոսքը։ Մեղմացրել ենք»։

 

Դեն Բիլզերյանը հայտնի մեծահարուստ Թրեյդեր Փոլ Բիլզերյանի որդին է, ծառայել է ամերիկյան բանակում, միլիոններ է շահում պոկերով, կազմակերպում է խելահեղ փարթիներ: Newmag-ի աղմկահարույց նոր գիրքն ունի հինգ թարգմանիչ: Թարգմանչական խմբի միակ տղամարդը Դավիթ Սարգսյանն է: Մեր հայներակցի խելահեղ կյանքի, պոկերի, աղջիկների, զենքի, ցոփ ու շվայտ, անզուսպ սեռական կյանքի բոլոր գաղտնիքներն արդեն գիտի. «Կալիֆորնիա, Նեվադա, խառը անգլերեն։ Աղետ էր։ Նկարագրություն կա, որ ընդհանրապես հնարավոր չէ հասկանալ»։

        Newmag հրատարկչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը վստահեցնում է՝ Բենը միայն առաջին հայացիքց է երես առած տղա: Իրականում շատ ավելի մեծ կենսափորձով, դժվարություններ հաղթահարած տղամարդ է, որն ունի իր կյանքի կենսափիլիսոփայությունը. «Կան ոչ նորմատիվ լեքսիկոն ու ֆոտոներ։ Զգուշացնում ենք՝ անչափահասների համար չէ։ Ընթերցողները Քիմով ու մյուսներով, որ հետաքրքրվեն, կհասկանան՝ ինչպես են մեծ փողերը փոխում մարդկանց, ոնց են հարստանում։ Դեն Բիլզերյանը մեր պես է, բայց կարողացել է հասնել մի բանի, որ մենք ալարում ենք կամ անհասանելի ենք համարում»։

 

Նա 2017 թվականի ամերիկյան Վեգասում տեղի ունեցած ամենաարյուանելի ահաբեկչության ականատեսներից է: Բիլզերյանն այն եզակի հայտնիներից է, որ կարող է շորտով ու շապիկով հայտնվել ամենաշքեղ վայրերում: Կարողանում է ցոփ կյանքով ապրել ու միաժամանակ լինել առողջ ապրելակերպ քարոզող: Հրատարակչությունը զգուշացնում է՝ հակասական, հետաքրքիր, նախանձելի կյանքի մասին պատմող գիրքը միայն չափահասների համար է:

                                                                                         

Ամեն ինչ փող է, բայց փողն ամեն ինչ չէ. Որքան էլ տարօրինակ է սա Դենի կարգախոսներից է: Նա ինստագրամում ունի 33 միլիոն հետևորդ, նրան շունչը պահած հետևում են ջահել տղաներից մինչև կայացած մասնագետներ: Թվային մարքենտինգի փորձագետ Անի Մկրտչյանը դրանում համոզվել է թվերով ու փաստերով. «Դենին համարում են Ինստագրամի թագավոր: Միջինում երկու միլիոն մարդ է տեսնում նրա պոստերը։ Նա, Քիմ Քարդաշյանն ունեն կայուն տեղ համացանցում»։

  

21 -րդ դարի ամենաբասացական երևույթները համատեղող՝ այսպես են հաճախ նկարագրում Բիլզերյանի նախասիրություններն ու ապրելակերպը՝ սեքս, թմրանյութեր, մոլախաղեր, զենք ու բազմաթիվ արկածներ: Դեն Բիլզերյանն իր գրքում պատմում է հաջողության հասնելու, նախանձելի կյանքով ապրելու ու դրա հետևանքների մասին: Բիլզերյանն իր կենսագրականում պատմում է նաև Արցախ այցելության ու Ադրեբջանի հետախուզության թիրախում հայտնվելու մասին:

Կարդացեք նաև