ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Նարինե Կռոյանի նոր գիրքը`

Newmag-ը ներկայացնում է Նարինե Կռոյանի նոր գիրքը` «Ճանճերի ժամանակը» (թրեյլեր)

newmag-y-n

Գրական տարբեր մրցանակների արժանացած, «Բելլա Բելլադոննա» վեպի հեղինակը ներկայացրել է 44-օրյա պատերազմին նվիրված նոր վեպ՝ «Ճանճերի ժամանակը»։ Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այ

Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։ «Ճանճերի ժամանակը»  վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ:

Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։ 

Պատերազմի մասին գրողն ունի ևս մի քանի գործ։ Քանի որ, ըստ նրա, միայն գրելն էր թեթևացնում հոգեբանական ծանր վիճակը: 2016-ին ապրիլյան պատերազմի ժամանակ ևս Նարինե Կռոյանը չլռեց, գրեց ու պատմվածքի միջոցով պատմեց իր հույզերի մասին: Արցախյան 3-րդ պատերազմին երկու գործ գրեց՝ «Մի աչքերով հրեշտակ»-ն ու «Տերևաթափը».

«Այս պատմությունները, որոնք ես գրել եմ, հատուկ նպատակ են ունեցել: Մեր ժողովուրդը վերածվել է սպառողական հոգեբանությամբ հասարակության, սկսեցինք հեշտությամբ և արագ մոռանալ ցավը: Դա կարող է լինել ինքնապաշտպանության բնազդ. նրանք չեն ուզում հիշել: Բայց ես ուզում եմ, որ նրանք հիշեն, ես հշեցնելու ու ցավեցնելու եմ»:

Ըստ գրողի, պատերազմն ավարտված չէ՝ ի վերջո, մենք պարտք ունենք, որ պետք է վճարենք որբերին: Նարինե Կռոյանը մեջբերում է Կաֆկային՝ գիրքը մուրճ է, որով մեր ներսի սառած ծովը պետք է կոտրենք. դա է գրողի հիմնական խնդիրը:

Նարինե Կռոյանը ծնվել, այժմ էլ բնակվում է Վանաձորում: Արձակագիրը դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում, Տնտեսագիտության թեկնածու է, գիտական հոդվածների հեղինակ: Սովորելու, ավարտելու ու դասավանդելու տարիներին չի դադարել ստեղծագործել, բայց տպագրվեց հասուն տարիքում։ Երեք տարի առաջ Newmag-ը հրատարակեց Կռոյանի «Բելլա Բելլադոննա» գիրքը, որի գործողությունները ծավալվում են Վանաձորում, այնտեղ, ինչպես և ամենուր, ապրում են Բելլա-ներ, ովքեր տառապում են մենության զգացումից: 

Գրքի գլխավոր գործընկերը «Վերածնունդ» հիմնադրամն է։ «Ճանճերի ժամանակը» վեպի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 20-ին, 19:00, Common ground գրական սրճարանում Newmag-ի կին հեղինակների ամսվա շրջանակում: Գրական երեկոն կամփոփենք գինեխմությամբ։ 

 

Տարածել