Ովքե՞ր են ՊՍԺ-ի թոփ-10 տրանսֆերներից գլխավորները

July 1, 2021

«Պարի Սեն Ժերմենի» նորագույն պատմություն մեջ տեղի են ունեցել տարբեր տրանսֆերներ: Սակայն ՊՍԺ-ի լավագույն տրանսֆերները չդարձան նրանք, ում համար վճարվեց անհավանական մեծ գումարներ: Ովքե՞ր են ակումբների լավագույն տրանսֆերներն ու անունները, ում համար արժեր գումար ծախսել: Ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը կատարելիս ՊՍԺ-ը երկու նպատակ ուներ՝ կտրուկ բարձրացնել ակումբի հեղինակությունը և նվաճել Չեմպիոնների լիգան:

ՊԱԺ-ն աստղաբաշխական գումար է վճարել Նեյմարի ու Զլատանի համար: Հենց այս երկու ֆուլբոլիստների մասին էլ Newmag-ը հրատարակեց գրքեր: «Նեյմար»  ու «Ես Զլատանն եմ» գրքերում ևս կարելի է ընթերցել հիշարժան տրանսֆերների ու իրենց համար գումար չխնայող ակումբների մասին: 2017-ին Նեյմարի համար ՊԱԺ-ը չխնայեց 222 մլն եվրոն:

Մինչև Նեյմարի ժամանելը, ՊՍԺ-ն 4 տարուց 3-ում Ֆրանսիայի չեմպիոն էր դարձել, ուստի բրազիլացու օգնությամբ փորձելու էր ոչ թե Լիգա 1-ի տիտղոսը վերադարձնել, այլ հաջողությունների հասնել Չեմպիոնների լիգայում, որտեղ փարիզցիների լավագույն նվաճումը քառորդ եզրափակիչն էր:

Նեյմարը Չեմպիոնների լիգայի ամենակարևոր խաղերից առաջ վնասվածք ստացավ և առանց նրա թիմը ձախողվեց, իսկ մյուսներից մեկում հասավ եզրափակիչ և կիսաեզրափակիչ, որտեղ նույնիսկ Նեյմարը չկարողացավ հաղթանակ պարգևել ՊՍԺ-ին:

2021-ի դրությամբ այդ տրանսֆերն արդարացվել է կիսով չափ: ՊՍԺ-ն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց ռեկորդային տրանսֆերի շնորհիվ և բոլորը սկսեցին քննարկել այդ ակումբը: Բացի փողից, ՊՍԺ-ն հեղինակություն ձեռք բերեց, քանի որ կարողացավ «փախցնել» «Բարսելոնայի» պես գերհզոր ակումբի երկրորդ աստղին: Նախկինում նման բան նույնիսկ անհնարին կլիներ պատկերացնել: Նեյմարի տրանսֆերից հետո մարդիկ սկսեցին այլ կերպ ընկալել ՊՍժ-ին:

Մարզական առումով ամեն ինչ այդքան էլ սահուն չէր: Չորս մրցաշրջաններից երկուսում Նեյմարը Չեմպիոնների լիգայի ամենակարևոր խաղերից առաջ վնասվածք ստացավ և առանց նրա թիմը ձախողվեց, իսկ մյուսներից մեկում հասավ եզրափակիչ և կիսաեզրափակիչ, որտեղ նույնիսկ Նեյմարը չկարողացավ հաղթանակ պարգևել ՊՍԺ-ին:

Ներքին մրցաշարերում ՊՍԺ-ն հաղթում էր ամեն ինչ, սակայն 2021-ին դա էլ չկարողացավ՝ Լիգա 1-ի տիտղոսը զիջելով «Լիլին»: Փոխարենը, անհատական ցուցանիշներով Նեյմարի մոտ ամեն ինչ կարգին է, երբ վնասվածք չի ունենում: Նա 116 խաղում 87 գոլ է խփել ու 52 գոլային փոխանցում կատարել: Բրազիլացին լավ հնարավորություն ունի հետագայում բարձրանալ այս ցանկում, քանի որ երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և դեռ ժամանակ ունի դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող և ստանալ «Ոսկե գնդակը»:

Զլատանի համար 2012-ին ՊԱԺ-ը  վճարեց 21 մլն եվրո: Իր կարիերայի ընթացքում 9 թիմում է խաղացել և գրեթե բոլորում եղել է գլխավոր աստղն ու առաջատարը: Չնայած այդ ամենին, նա իր լավագույն խաղը ցուցադրել է ՊՍԺ-ում: Համենայն դեպս, 180 խաղում 156 գոլն ու 60 ասիստը շատ համոզիչ են թվում:

Զլատանը Փարիզում երկրորդ շնչառությունը բացեց: Հարձակվողն իր կարիերայում 500-ից ավելի գոլ է խփել, որոնցից կեսից ավելին՝ 30 տարեկանից հետո:

Համաշխարհային ֆուտբոլի հավանաբար ամենախարիզմատիկ խաղացողը Փարիզ մեկնեց 31 տարեկանում, բայց այդ տրանսֆերը մի քանի դրական ազդեցություն ունեցավ: Նախ` ՊՍԺ-ը 21-րդ դարում առաջին անգամ կարողացավ իր կազմ հրավիրել համաշխարհային մեծության գերաստղի, ում շնորհիվ նոր երկրպագուների և օտարների աչքերում գրանդի կարգավիճակի բարձրացման գնաց: Բացի այդ, Զլատանը Փարիզում երկրորդ շնչառությունը բացեց: Հարձակվողն իր կարիերայում 500-ից ավելի գոլ է խփել, որոնցից կեսից ավելին՝ 30 տարեկանից հետո:

Ըստ vnews am-ի, հենց Զլատանի շնորհիվ ՊՍԺ-ն դարձավ ակումբ, որում պետք է պարտադիր գերաստղ լինի: Շվեդի՝ Փարիզից հեռանալուց հետո ՊՍԺ-ն նշում էր, որ չեն կարող առանց գերաստղի երկար մնալ և մեկ տարի այդ թափուր տեղը լրացրեց Նեյմարով և Մբապեով: