8 մահացու վիրուս, որոնք խլում են միլիոնավոր կյանքեր

October 27, 2016

Հոկտեմբերի 13-ին մեծ էկրան բարձրացավ «Ինֆերնո» ֆիլմը Դեն Բրաունի համանուն վեպի հիման վրա: Իրադարձությունների կենտրոնում պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնն է, ով պետք է կանխի մահացու վիրուսի տարածումը, որն ունակ է բառացիորեն ոչնչացնել ողջ մարդկությանը: Չեմ խորանա սյուժեի մանրամասների մեջ, քանի որ նպատակը ֆիլմի մասին խոսելը չէ:
Մենք, բոլորս ֆիլմը դիտելուց հետո միայն մեկ մտքով էինք տարված` այսօր գոյություն ունեցող վիրուսներից որոնք են վտանգավոր:

Դենգե տենդ


Այս վիրուսը տարածված է Հարավային Ասիայում: Այն սովորական Դենգե վիրուսի ավելի սուր դրսևորումն է: Այն ի հայտ է գալիս, երբ մի քանի անգամ վարակվում են նույն վիրուսով: Վարակի աղբյուրը կարող են հանդիսանալ վարակված մարդիկ, պրիմատները և չղջիկները: Այն տարածվում է նաև մոծակների խայթոցից: Հիվանդի մոտ բարձրանում է ջերմաստիճանը, սուր ցավե է ունենում որովայնի շրջանում: Վարակվածը չի կարողանում ոչ ուտել, ոչ խմել, քանի որ ցանկացած տեսակի սննդի ընդունում ավարտվում է փսխումով: Չուտելու պատճառով շատ կարճ ժամանակում և կայծակնային արագությամբ մարդու մոտ անորեքսիա է զարգանում: Առանց արագ և համապատասխան բուժման մարդը պարզապես սովամահ կլինի:

Բնական օսպա


Հիմա այդ հիվանդությունը վերջնականապես հաղթահարված է: Դրանով վարակվելու վերջին դեպքը գրանցվել է 1977-ին: Բայց իր ոսկե տարիներին այս հիվանդությունը հազարավոր մարդկանց կյանքեր է խլել: Տևական միջանկյալ շրջանից հետո մարդու մարմինը պատվում է ցանով, որը կարող էր մարմնի ընդհանուր մակերեսի մեծ մասը պատել կոշտ կեղևով: Հիվանդության 7-8-րդ օրը հայտնվում են տոքսիկ էնցեֆալոատիայի ախտանշաններ. մարդը սկսում է զառանցել, կորցնում է գիտակցությունը, ամբողջ մարմինը սկսում է ցնցվել: Եթե մարդու իմունիտետը բարձր է, ապա կա հավանականություն, որ նա ողջ կմնա: Բայց մեծ է նաև հավանականությունը, որ նա կմահանա բազմաթիվ բարդացումներից, որոնցից են սեպսիսը, էնցեֆալիտը, պնևմոնիան ու էլի հարյուրավոր հիվանդություններ:

Կարմրուկ


«Ես փոքր տարիքում դրանով վարակվել եմ» անմիջապես կլինի ձեր արձագանքը: Բայց այսօրվա տվյալներով այս հիվանդությունից ամբողջ աշխարհում տարեկան 160 հազար մարդ է մահանում, որոնց 75 տոկոսը մինչև հինգ տարեկան երեխաներն են: Հիմա ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, ինչքան մի քանի դար առաջ: 16-րդ դարում, երբ չկային էֆֆեկտիվ միջոցներով այդ հիվանդության դեմ, այդ հիվանդությունը մոտ 500 միլիոն մարդու կյանք խլեց:

Դեղին տենդ


Շատ հայտնի ամարիլլեզ: Հիվանդությունը տարածված է հիմնականում տրոպիկական գոտիներում և տարածվում է մոծակների խայթոցից: Վարակվելուց 3-4 օր հետո հիվանդն ընկնում է անկողին` 39-41 աստիճան ջերմությամբ:  Նա փսխում է և տառապում է սարսափելի գլխացավերից: Հարվածի տակ է ընկնում նաև վարակավածի լյարդը, մաշկը ստանում է դեղին երանգ` որտեղից էլ հիվանդության անվանումը: Կախված պայմաններից, վարակվածների 25-60 տոկոսի համար հիվանդությունը լինում է վերջին բանը, որ զգացել են` մեռնում են կարճ ասած: Բայց հաջողվում է ողջ մնալ, նրանց հաճելի բոնուս է սպասվում` իմունիտետ այդ հիվանդության դեմ ամբողջ կյանքի համար:

Լասայի տենդ


Այս հիվանդույթունից մահվան հիմնական պատճառները շնչառական համակարգի օրգանների աշխատանքի խախտումն է, երիկամների, կենտրոնական նյարդային համակարգի, միոկարդիտի և թութքի սինդրոմներն օրգանիզմում հայտնվում են անմիջապես: Այս բոլորը Լասայի տենդի մասին է: Եթե դուք դեռ չեք վարակվել այս հիվանդությամբ, ապա, ինչքան էլ անպատկառ հնչի, միակ բանը որ հիմա պետք է անեք, աղոթելն է: Բառի բուն իմաստով 100 հիվանդներից միայն 10-ն է ողջ մնում: Մազապուրծների մեկ քառորդն ամբողջ կյանքում զրկվում է լսողությունից, ուղիղ կեսն ընկնում է կոմայի մեջ, և միայն քչերին է հաջողվում հիվանդությունից ազատվել առանց սարսափելի բարդացումների:

Հեպատիտ


Ժամանակակից գիտությանը հայտնի է հեպատիտի 5 ձև: Ամենավտանգավորներն են հեպատիտ b-ն և c-ն, որոնցով ամեն տարի միլիոնավոր մարդիկ են վարակվում: Հիվանդությունը փոխանցվում է մորից երեխային, արյան միջոցով, ինչպես նաև սեռական ճանապարհով: Հեպատիտ b-ն ունենում է շատ ավելի սուր ընթացք, սակայն նախնական շրջանում ախտորոշելու դեպքում, ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Եթե հեպատիտ b-ն դժվար է, բայց այնուամենայնիվ հնարավոր է բուժել, ապա հեպատիտ c-ի դեմ մինչև այսօր գոյություն չունի որևէ արդյունավետ դեղամիջոց: Այն բավական հանգիստ ընթացք էլ է ունենում. մարդը սկսում է բողոքել բավականին անմեղ թվացող ախտանիշներից` անքնություն, թուլություն, հոգնածություն: Այդ ընթացքում նրա լյարդն ուղղակի բանկրոտի է գնում: Այն պայքարում է վիրուսի դեմ և ստաբիլ բուժման կուրս չանցնելու դեպքում` «բարև ցեռոզ»:

Կատաղություն


Այս հիվանդության մասին խոսել են դեռ հինգերորդ դարում: Հիվանդության պատկերավոր նկարագրություն է տվել հին հունական գիտնական Դեմոկրիտոսը: Հենց նա է առաջինը նկատել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են վախերը ջրից և լույսից: Նա նկատել էր նաև, որ հիվանդությունն առաջանում է կենդանիների կծելուց հետո և խորհուրդ էր տալիս դաղած մետաղով այրել վերքի հատվածը: Հիմա ոչ ոք այդպես չի վարվում: Մարդկանց մեծամասնությունը անմիջապես դիմում է հիվանդանոց: Այնտեղ նա անցնում է հատուկ բուժման կուրս, որն ապահովում է 100 տոկոս արդյունք: Հապաղել բժշկի դիմել` մեծ ռիսկ է: Ամեն օր ողջ մնալու հավանականության հույսերը կմարեն: Անցումային շրջանից հետո սկսվում է հիվանդության ակտիվ` ֆազային շրջանը` ջրաֆոբիա, կատաղած հարձակումներ, ագրեսիվություն, սրանք հիմնականում ավարտվում են նույն կերպ` մարդը մահանում է շնչուղների պարալիզացումից:

Էբոլա


Մենք բոլորս այս մղձավանջի մասին իմացանք բոլորովին վերջերս` 2015-ին: Մինչև այդ հիվանդության մասին գրեթե հայտնի չէր, քանի որ սահմանափակ թվով վարակվածներ կային: Էպիդեմիան սկսվեց 2014-ին` Աֆրկայում: Ինչպես է արտահայտվում  էբոլան. սկզբում կզգաք թուլություն, սուր ցավեր ստամոքսում, լուծ, որին կավելանա թութքը, չոր հազը, փսխումը: Եթե հիվանդը չէր լավանում 7-10 օրվա ընթացքում, ապա վարակակիրն ավելի վտանգավոր էր դառնում: