The New Yorker. Եղանակի մարդը՝ նման է քամու, կամ հենց ինքը խելառ եղանակն է

October 2, 2015

Վյաչեսլավ Կորոտկինը միայնակի կյանքով ապրող մարդ է: Նա վերապատրաստված բևեռախույզ է, օդերևութաբան: Վերջին երեսուն տարիներն անցկացրել է ռուսական նավերի վրա, իսկ վերջերս Ռուսաստանից «գործուղվել էր» արկտիկական Խոդովարիխա` ջերմաստիճանը, ձյան տեղումներն ու քամիների արագությունը չափելու համար: Բարենցի ծովի ափին գտնվող այս թերակզուն ամենամոտ քաղաքը հասնելու համար ուղղաթիռով մեկ ժամ պետք է թռչել:
Կորոտկինն ամուսնացած է, կինն ապրում է Արխանգելսկում: Նրանք երեխաներ չունեն: Արխանգելսկ կատարած եզակի այցերը նրա համար դժբախտության պես բան են. նա ծանր է տանում քաղաքի աղմուկը և խիտ երթևեկությունը: Արխանգելսկը Հոնկոնգը չէ:
Այժմ Կորոտկինը 63 տարեկան է: Տարիներ առաջ նա լի էր ոգևորությամբ, Արկտիկայի խստաշունչ պայմանների և բաց տարածության ռոմանտիկայով: Նա դիտում է հեռուստալուրերը` առանձնապես չհավատալով դրանց:
Բևեռախույզները սովետական տարիներին նման էին տիեզերագնացների, որոնք բացահայտում էին ԽՍՀՄ անծայրածիր տարածքների նորանոր հողեր: Բայց այսօր նրանք խիստ պակասել են: Ո՞վ կուզի ապրել այդ կյանքով:
 
[gallery ids="9859,9857,9856,9855,9854,9853,9852,9851,9850"]
Եվգենյա Արբուգաևան լուսանկարիչ է: Մեծացել է Արկտիկայի Տիկսի քաղաքում: Վերջին 2 տարիները անցկացրել է Կորոտկինի հետ: «Քաղաքային կյանքն օտար է նրա համար. նա չի ընդունում դա: Ես կարծում էի, որ նա միայնակ ճգնավոր է, աշխարհից փախել է ինչ-որ ծանր դրամայի պատճառով, սակայն այդպես չէ: Նա բոլորովին միայանակ չէ: Թվում է` նա անհետանում է տունդրայում կամ ձնաբքում: Նա իր մասին չի մտածում, ինչպես ուրիշները: Նա նման է քամու, կամ հենց ինքը խելառ եղանակն է»:
Լուսանկարները` Եվգենյա Արբուգաևայի