Ի՞նչը կմատնի կյանքում պոպուլիստին, թե չլինեն խոսքն ու միտքը

July 4, 2020

●       Պոպուլիստների ամենատարածված մեղադրանքներն ուղղված են կոռումպացված էլիտայի հետ.

-         «Մարդկանց մի փոքր խումբ երկար ժամանակ կառավարել է ամբողջ հասարակությանը»:

-         «Էլիտան չի սպասարկում ժողովրդի շահերը»:
 

●       Պոպուլիստների հիմնական թիրախը հասարակ ժողովուրդն է: Ժողովուրդ ասելով նրանք հասկանում են մարդկանց այն խմբին, որը սատարում է իրենց:

-         «Ժողովուրդն ուզում է հետ ստանալ իր իշխանությունը»:

-         «Քաղաքականությունը պետք է արտահայտի ժողովրդի կամքը»:
 

 ●       Պոպուլիստներն իրենց կառավարման ձախողումը կապում են մի քանի խմբերի հետ: Առաջինը՝ փախստականներ:

-         «Փախստականները չեն կարող հավասար իրավունքներ ունենալ մեր երկրում»:

-         «Միգրանտները գալիս են մեր երկիր և իրենց մշակույթն են պարտադրում մեզ»:
 

 ●       Որոշ պոպուլիստների թիրախում են նաև կանայք

-         «Կանանց կառավարման հնարավորությունները վիճելի են»:

-         «Որոշ կանայք համալսարան են ընդունվում միայն տղամարդ գտնելու համար»: