ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Փետրվարի 19-ին տեղի կունենա Newmag Winter Fest 202

Փետրվարի 19-ին տեղի կունենա Newmag Winter Fest 2022-ը. ավելի քան 10 ժամ գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ

newmag-y-n

2021-ի ամռանն առաջին անգամ Newmag-ն անկացրեց գրքի մեծ տոն՝ Newmag Summer Fest-ը: Հուլիսի 16-ին ավելի քան 12 ժամ, փառատոնն իր շուրջն էր հավաքել գրողների, մտավորականների, գրքասերների։ Մեծ արձագանքից հետո հրատարակչությունը որոշեց տարվա ընթացքում անցկացնել եր

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Newmag-ն առաջին անգամ կանցկացնի Գրքի ձմեռային փառառոն։ Փառատոնը տեղի է ունենալու Կոնգրես հյուրանոցում, մուտքն ազատ է։ Այն մեկնարկելու է ուղիղ ժամը 11։00-ին և տևելու է ավելի քան 10 ժամ։

Newmag-ի թիմը կազմել է գերհագեցած ու հետաքրքիր ծրագիր։ Մի ամբողջ օր դուք կարող եք անցկացնել Newmag-ի հետ։ Ձեզ սպասվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ. գրքի շնորհանդեսներ, երգի ու տեսահոլովակի պրեմիերա, պանելային քննարկումներ, գրողների հետ հանդիպումներ, գրքերի խաղարկություն։ Եվ այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու մեկ հարկի տակ՝ կողք կողքի, որ գրքասերները հնարավորություն ունենան մասնակցել իրենց նախընտրած միջոցառմանը։


 ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ


Փառատոնի ընթացքում ներկայացնելու ենք 7 նոր գիրք։ Վերջապես, տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Մանյունյա» եռապատումը 2-րդ գրքի, ինչպես նաև գրողի մյուս գործի՝ «Դրսեկի» շնորհանդեսները։

Մի քանի նոր գրողներով և նոր ու տարբեր ժանրերով կհամալրվեն մեր գրքասերների գրքացանկը։ Հրատարակչությունը կներկայացնի Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեևի, Իլյա Կորոբովի «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» աշխատությունը։

Ունենք հայ նոր հեղինակներ, որոնց հետ այցելուները կարող են ծանոթանալ ու լսել նրանց քննարկումների ընթացքում։ Նրանցից մեկը քաղաքագետ Սուրեն Սարգսյանն է, որի «Հայաստանն ու Բուշն անձամբ. Հայ-ամերիկյան շփումների գաղտնազերծված մանրամասներ» գրքի շնորհանդեսը կրկին փետրվարի 19-ին է։

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ միասին ներկայացնելու ենք հնագիտական ու պատմագիտական շոշափելի աշխատություն՝ Ավետիս Գրիգորյանի ու Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» աշխատությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն է նվիրված հայ-ռուսական Օրակուլ մատենաշարով տպագրված Դմիտրի Տրենինի «Ուժերի նոր բալանս. Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կորդեգրի Ռուսաստանը» աշխատությունը։

Եվ վերջապես թրիլլեր հայկական գինիների թեմայով։ Մեր նոր հեղինակը ամերիկահայ Վահան Զանոյեանն է։ Նրա վեպը՝ «Անապակ առեղծվածը» պատմում է մեր օրերի սփյուռքահայ գինեգործների արկածների մասին Հայաստանում և Ռուսաստանում։

Բոլոր գրքերի շնորհանդեսներից բացի  նախատեսվում է նաև պանելային քննարկումներ գրողների մասնակցությամբ։

2021-ին Newmag-ը հրատարակեց համաշխարհային գլուխգործոց համարվող Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» երկու հատորով։ Հայերեն հրատարակությությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողների մոտ ու առաջին տպաքանակը օրերի ընթացքում սպառվեց։ Այս գործի բացառիկության, գրողի առեղծվածային կերպարի ու հայերեն թարգմանության վերաբերյալ տեղի կունենա պանելային քննարկում։

Նախորդ տարի Newmag-ը Շառլ Ազնավուրի գրքերին զուգահեռ ներկայացրեց նաև երգեր ու տեսահոլովակներ։ Փառատոնի ընթացքում տեղի կունենա Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Երգի հայերեն նոր տարբերակը կատարել է Սոֆի Մխեյանը։

Newmag Winter Fest-ի գլխավոր հովանավորն է Team Telecom Armenia ընկերությունը, գլխավոր գործընկերը՝ Best Western PLUS Congress հյուրանոցը, իսկ անհպում վճարումների գործընկերն է IDram-ը։ Ինֆորմացիոն գործընկերներն են Արմենիա հեռուստաընկերությունը, ATV և Armnews հեռուստաալիքները։ Փառատոնն ուղիղ կհեռարձակվի ATV-ով ու Armnews-ով։

Newmag Winter Fest-ի հիմնական նպատակն է գրքի հանրայնացումը. խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելլերներ։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։ Փետրվարի 19-ին Newmag Winter Fest-ն է, հասցեն՝ Կոնգրես հյուրանոցը։ Սկսում ենք առավոտյան 11-ին։ Խորհուրդ՝ եկեք մեծ պայուսակով. սպասվում են մեծ զեղչեր:

Տարածել