Երևանյան թատերական հյուրախաղերին ընդառաջ Սաթի Սպիվակովան ուղերձ է հղել հանդիսատեսին (տեսանյութ)

March 11, 2024

Եվգենի Միրոնովի «Ազգերի Թատրոնը» ներկայացնում է. Սաթի Սպիվակովա. «Դեղձանիկը» կամ Մարիա Կալլասի վերջին երեք օրը։ «Ազգերի Թատրոնը» առաջին անգամ հյուրախաղերով գալիս է Հայաստան։ Անգերազանցելի Մարիա Կալլասի դերում հանդես է գալու անզուգական Սաթի Սպիվակովան։

Միգուցե Մարիա Կալլասի մասին ոչինչ չիմանաք ելույթից առաջ, բայց հետո հաստատ անտարբեր չեք մնա. մարտի 8-ին մեկնարկող կանանց միամսյակի շրջանակներում առաջին անգամ տեղի կունենա երևանյան հանդիսատեսի և մոսկովյան հայտնի «Ազգերի թատրոնի» հանդիպումը։

Ներկայացումը կենսագրական դրամա է կամ հոգեբանական մտորումներ Մարիա Կալլասի կյանքից։ Նա հրաժարվեց մեծ բեմերից, օպերային փայլուն արիաներից՝ հանուն մեծ սիրո։ Ինչպե՞ս աշխարհահռչակ La Divina-ն օպերային աստվածուհուց վերածվեց սովորական կնոջ։ Ողբերգական պատմություն մի արվեստագետի մասին, ով հրաժարվեց իր տաղանդից հանուն սիրո։

Երևանյան հյուրախաղերին ընդառաջ Սաթի Սպիվակովան ուղերձ է հեղել հանդիսատեսին. «Իմ սիրելի հայ հանդիսատես, իմ հարազատ Երևան։ Ուրախությամբ հայտնում եմ, որ Ազգերի թատրոնն առաջին անգամ հյուրախաղերով գալիս է ձեր մոտ։ Խաղալու ենք «Դեղձանիկը» ներկայացումը։ Այն մեծն Մարիա Կալասի ճակատագրի, ավելի կոնկրետ, նրա կյանքի վերջին օրերի մասին է։ Ես այդ ներկայացման մեջ խաղում եմ գլխավոր դերը։ Ներկայացումները կլինեն ապրիլի 5-ին ու 6-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Ներկայացման սկիզբը 19.00֊ին է։ Խնդրում եմ, եկեք։ Մենք ձեզ շատ սպասում ենք»։ 

Վերջին այցի ժամանակ Սաթի Սպիվակովան մասնակցեց իր «Իրական դասական» գրքի շնորհանդեսին, որը հայերեն է հրատարակել Newmag-ը։

Театр Нациий-ի գեղարվեստական ​​ղեկավարը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնովն է։ Ընդամենը 2 բացառիկ ներկայացում՝ ապրիլի 5-ին ու 6-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Տոմսերի արժեքը՝ 5000-ից 25 000 դրամ։ Տոմսերը կարող եք գնել Tomsarkgh.am կայքից։

Կարդացեք նաև

Ռուսական «Ազգերի թատրոնի» հյուրախաղերը՝ Երևանում (թրեյլեր)