«Զանգակ» գրատունն ապրիլը հայտարարում է Newmag-ի ամիս (թրեյլեր)
Newmag-ն արդեն 5 տարեկան է: Ծննդյան տոնը կտևի մեկ ամիս՝ «Զանգակ» գրատանը: Հրատարակչությունը մի ամբողջ ապրիլ կանցկացնի տարբեր միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, վարպետության դասեր ու անկեղծ զրույցներ։ Միանգամից 4 նոր գիրք՝ Մա
Ապրիլին Զանգակում Newmag-ը կներկայացնի սպասվող նոր մատենաշարերը, կպատմի ժամանակակից գրականության մասին ու կխոսի հայ հեղինակների հետ և այս ամենը Newmag-ի 5-ամյակի առթիվ։ Ամիսն արդեն սկսել ենք Գնել Նալբանդյանի վարպետության դասով: Հանդիպման ընթացքում հրատարկչության գլխավոր խմբագիրը պատասխանել է կարևոր հարցի՝ «Ինչպես գրել վեպ»:
Newmag-ն ապրիլյան մեկամսյակին կներկայացնի միանգամից մի քանի նոր գիրք՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի չորրորդ հատորը: Գրքի գլխավոր գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» քառհատորի երրորդ մասը: «Մեզնից մեկը ստում է» ՝ սա էլ Newmag-ի համաշխարհային նոր դետեկտիվն է երիտասարդների համար, որի գլխավոր գործընկերը «Զանգակ» գրատունն է: Երեք բեսթսելլերներից բացի Newmag-ը Զանգակում կներկայացնի նաև հայկական ժամանակակից նոր վեպ՝ Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին»:
Սպասում ենք Ձեզ առաջիկա մեկ ամիսը «Զանգակում»՝ գրական զրույցներից բացի նաև անակնկալ ունենք՝ հրատարակչությունը կներկայացնի նաև իր նոր մատենաշարերը: Տոնական ամսվա ընթացքում պատրաստել ենք ստիքերներ, որոնք վաճառվում են «Զանգակում»:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան