Ինձ դուր եկավ ողջ անսպասելիությունն ու առեղծվածը

Լռակյաց Հիվանդը Ալեքս Միքայելիդեսի «Լռակյաց հիվանդը» գիրքն ինձ խորհուրդ են տվել կարդալ դեռ վաղուց: Ես լսել էի այս խելագարորեն հայտնի վեպի մասին և վերջապես որոշեցի կարդալ այն, որպեսզի տեսնեմ, թե ինչի մասին է այդքան աղմուկ բարձրացրած գիրքը: Իմ ընկերները 100 տոկոսով վստահ էին,որ կհավանեմ գիրքը և նրանք ճիշտ էին, ես իրականում շատ սիրեցի այն։ Այս գրքի ներածությունում, սիրում եմ հեղինակի գրելաոճը, և այս վեպը խորհուրդ կտամ ընթերցել ինձ հանդիպած յուրաքանյուր գրքասերի, հերոսների անհավանական կազմը, հիանալի գրելաոճը, հունական դիցաբանական անդրադարձները վեպը էլ ավելի կատարյալ են դարձնում, ես երաշխավորում եմ , երբ որ հասնեք ավարտին, դեռ երկար ժամանակ կպահանջվի շոկի զգացումից ձերբազատվելու համար Խոսելով Ալիսիայի մասին՝ ես հատկապես ամենաշատը սիրում էի նրա կերպարը, քանի որ այն ամենը, ինչ կապված էր նրա հետ, ինձ ավելի էր հետաքրքրում, թե ինչու էր նա լռում և միայն այն, ինչ տեղի ունեցավ: Բացի հիասքանչ կերպարներից, հիանալի պատմությունից և հոգեթերապիայի բոլոր նկարագրումներից, այս վեպը բացարձակապես անհավանական էր: Ես գնահատում եմ Ալեքս Միքայելիդիսի «Լռակյաց հիվանդը» կատարյալ 10/10 և այս վեպը խորհուրդ կտամ իմ հանդիպած յուրաքանչյուր ընթերցողի: Հերոսների անհավանական կազմից, հիանալի գրվածքից, հունական դիցաբանական հղումներից, սա կատարելություն է: Ինձ դուր եկավ ողջ անսպասելիությունը, առեղծվածը և այն,որ գրքում ընդհանրապես թերություն չկար։ Դավիթ Սողոմոնյան 14տ.

Այլ կարծիքներ