Այս թրիլլերն այնքան «կպչուն է», որ չեք հասցնի շունչ քաշել ու արդեն կեսը կարդացած կլինեք

Այս թրիլլերն այնքան «կպչուն է», որ չեք հասցնի շունչ քաշել ու արդեն կեսը կարդացած կլինեք: Դինամիկ ու հետաքրքիր պատմություն է՝ մասնավորապես դեռահասների համար: Պատմությունն այն մասին է, թե ինչպիսի ազդեցություն ու հետևանքներ կարող են ունենալ սոցցանցերը, դրանցում ողողված բամբասանքներն ու մանիպուլիացիաները դեռահասների վրա: Ամենից շատ սիրել եմ հերոսների մտքերի ու արարքների զարգացումը, և այն, թե ինչքան հեռուն կարող էր գնալ նրանցից յուրաքանչյուրն ինքն իրեն փրկելու համար: Հեշտ չէ գլխի ընկնել, թե ինչպիսի հանգուցալուծում է սպասվում, կասկածելի են դառնում բոլորն անխտիր և ինքս հակված էի այլ վերջաբանի: Չնայած մի քանի նյուանսների՝ գիրքն ինձ դուր եկավ, իսկ թարգմանությունն ընտիր էր: