Անին երբեք չկորցրեց հույսը

Անի Քոչարը հայտնի լրագրող և մոդել է, ում մոտ 2018թ հայտնաբերվեց արյան քաղցկեղի հազվադեպ հանդիպող և ամենավատ տեսակներից մեկը` սուր միելոիդային լեյկոզ (AML) ` FLT3 գենի մատուցմամբ։ Ինչպես նշում է Անին, հետազոտության արդյունքում պարզվում է, որ ոսկրածուծը ամբողջությամբ ախտահարված է և նյարդային հյուսվածքներով, արյան միջոցով քաղցկեղային բջիջներն անցել են պարանոց և գլխուղեղ։ Անին ստիպված է լինում միանգամից հավաքվել և տեղափոխվել հիվանդանոց, թողնելով իր փոքրիկ տղային մենակ։ Իր անսասան հավատի ու համառ պայքարի արդյունքում, 3 տարի անց, Անին բուժվում է և միանում զավակին, ում համար մայրիկին առանց գեղեցիկ վարսերի տեսնելը լուրջ փորձություն էր։ Գրքի մասին երկար ու անվերջ կարելի է խոսել, չէ՞ որ սա իրական պայքարի, օտարության մեջ գտնվող հայ կնոջ կյանքի մասին է։ Անին երբեք չկորցրեց հույսը, որ կապրի, հրաժարվեց մտածել, թե հնարավոր է լքի այս աշխարհը և ապրեց, ու ապրում է, ժպտում, ստեղծագործում, ու իր հավատով օգնում ուրիշներին նույնպես ապրել...