BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

5 նշան այն մասին, որ դուք վախենալու մարդ եք շրջապա

5 նշան այն մասին, որ դուք վախենալու մարդ եք շրջապատի համար

 

Ես գիտեմ, որ ունեմ մեծ ներքին ուժ, այն միշտ ինձ հետ է: Ես կարող եմ ձերբազատվել դատարկ մտքերից և մարդկանցից, գնալ և միայնակ ապրել քարանձավում, եթե անհրաժեշտ է:


Շարլոտա Ռեմպլինգ


Նրանց համար, ովքեր երբևէ չեն լսել տիկին Ռեմպլինգի մասին, մենք կասենք, որ նա անգլիացի դերասանուհի է, որի հաջողակ դերասանական և մոդելային կարիերան 50 տարվա պատմություն ունի:
Հնարավոր է, որ Շարլոտա Ռեմպլինգն իր էկրանային և իրական կյանքում արարքներով ուրիշների աչքին յուրահատուկ բնավորության տեր կին է թվացել: Նա երկու անգամ բաժանվել և միայնակ է մնացել երկու որդիների հետ: Վերջապես, գտել է իր իսկական սերը, որը տևել է 17 տարի: Հետո կորցրել է կողակցին, որը 2015-ին ինքնասպան է եղել: Ռեմպլինգը ուժեղ բնավորության ունի. նա երկար ժամանակ ստիպված է եղել միայնակ պայքարել դեպրեսիայի դեմ: Ովքեր ճանաչում են տիկին Ռեմպլինգին, վստահեցնում են, որ նա օժտված է անհավանական ուժով: Նույնը, անկասկած, կարելի է ասել այն շատ մարդկանց մասին, ովքեր կարդում են այս հոդվածը: Ստորև թվարկում ենք «վախեցնող» բնավորության  5 գծերը:

Ջղայնացնում են դատարկ խոսակցությունները


 
Զարմանալու ոչինչ չկա. ուժեղ մարդիկ չեն սիրում դատարկ խոսակցություններ: Խոսակցություններում փորձում են որևէ օգուտ քաղել: Ոչնչի մասին խոսակցությունները նրանք տանել չեն կարողանում:
Ուժեղ բնավորությամբ մարդիկ հակված են խոսել իրենց իսկապես անհանգստացնող երևույթների մասին: Այդ թվում նրբանկատ թեմաներից մինչև մանրուքներ: Ուժեղ անհատները պարզապես ուժ կամ ցանկություն չունեն տափակ հարցերի շուրջ զրուցել: Եվ այն մարդիկ, ովքեր խուսափում են ոչնչի մասին խոսակցություններից, մյուսներին կարող է թվալ տարօրինակ, եթե ոչ՝ վախեցնող:

Տգիտության հանդեպ անհամբերությունը


Սովորաբար ուժեղ մարդիկ լավ կրթություն և լայն աշխարհայացք ունեն: Բնականաբար պարզ է, որ նրանք չեն ընդունում ուրիշների անհամբերությունը: Նրանք փորձում են իմանալ որքան հնարավոր է շատ բան, ձգտում են ճանաչել  հետաքրքիր մարդկանց, որոնք գուցե այդքան էլ նման չլինեն իրենց:


Օգտակար է իմանալ նաև՝



Անհնար է պատկերացնել, որ ուժեղ մարդիկ ինչ-որ մեկին կքննադատեն կամ անհամբերություն կդրսևորեն որևէ մեկի հայացքների հանդեպ: Նրանք շատ ժամանակ և էներգիա են ծախսում  գիտելիք ստանալու վրա, ինչն օգնում է հասկանալ մարդկանց և աշխարհը ավելի խորը մակարդակում: Ուժեղ մարդկանց համար նշանակություն չունի, որքանով են համապատասխանում իրենց հայացքները հասարակության ընկալումներին:

Վճռականությունը  և խիզախությունը աշխատանքում և արվեստում


Ուժեղ մարդիկ կարող են առանց ուրիշների օգնության գտնել ռեալիզացվելու հնարավորություն: Նրանց մեծ աշխատասիրությունը և սեփական հնարավորություններն օգտագործելը վախեցնում է ավելի քիչ մոտիվացված մարդկանց և չարակամ դարձնում: Աշխտանքու ուրիշների օգնությունը կամ հակառակը՝ խանգարելը ոչ մի կերպ չի ազդում ուժեց կամքի տեր մարդկանց ամբիցիաների վրա: Այդպիսի մարդիկ պատրաստ են աշխատել այնտեղ, որտեղ ուրիշները պարզապես թևաթափ կլինեն

Ուրիշների ուշադրությունը կարևոր չէ


Հոգեպես ուժեղ մարդիկ թքած ունեն բոլոր այն դրամատիկ հնարքներին, որոնք օգտագործում են հասարակության ուշադրությունն իրենց վրա կենտրոնացնող մարդիկ: Նրանք կարող են գրավել մարդկանց ուշադրությունը, դրական կամ բացասական, միայն աշխատասիրությամբ և իրենց ուժեղ բնավորությամբ: Եվ ակնհայտ է, որ նրանք հատուկ չեն ծախսի իրենց թանկագին ժամանակը ուրիշների ուշադրությունը սեփական անձի վրա կենտրոնացնելու համար:
Դրա փոխարեն ուժեղ մարդիկ գլուխը կախ պարզապես անում են այն, ինչ պետք է անել: Այդպիսի մարդիկ երջանիկ են և իրենց հարմարավետ են զգում առանց շրջապատի ուշադրության: Նրանք անձնավորում են հին աքսիոման. ձեր գործողություններն այնքան ակնհայտ են, որ ես նույնիսկ չեմ լսում ձեր խոսքերը:

Արդարացում չի ընդունվում


Զարմանալի չէ, որ նվնվացողները և գանգատվողները իրենցից որևէ հետաքրքություն չեն ներկայացնում: Որևէ խնդրի դեպքում ուժեղ բնավորությամբ մարդը պարզապես կկենտրոնանա, որպեսզի լուծի այն: Ինչու ազդել իրավիճակի վրա, որը պարզապես հնարավոր չէ ղեկավարել:

Աղբյուրը

Տարածել