ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Անվտանգ վիրտուալ առևտուր. ինչպե՞ս չդառնալ կիբերհան

Անվտանգ վիրտուալ առևտուր. ինչպե՞ս չդառնալ կիբերհանցագործների զոհ

1. Կարդացեք օնլայն խանութի կամ վաճառողի մասին կարծիքները


Եթե հարթակը խարդախ է, այդ մասին, հաստատ, արձագանքներ ու կարծիքներ կլինեն: Ուշադրություն դարձրեք նաև վաճառողի հասցեին ու հեռախոսահամարին: Եթե այդպիսի տվյալներ կան, դա վստահություն է ներշնչում: Կարելի է նաև զանգել նշված հեռախոսահամարով:  

2. Սոցցանցերով մի գրանցվեք


Անպայման չէ, որ ձեր փողերը գողանան հենց հիմա: Սոցցանցերը հանցագործների համար առաջին ու գլխավոր աղբյուրն են: Նրանք հենց սոցցանցերում են փնտրում անձնական տվյալներ, որոնք կարող են օգտագործել խարդախ նպատակներով:  

3. Գաղտնաբառ մենեջեր ընտրեք


Այո, հնարեք ամեն մի ծառայության համար նոր գաղտնաբառ: Նույն գաղտնաբառն ամենուր օգտագործելը (էլեկտրոնային փոստի, սոցցանցի, ինտերնետ-խանութների համար) լավ գաղափար չէ: Կարող եք, պարզապես, ներբեռնել գաղտնաբառերի մենեջեր հավելվածներ, որոնք կհիշեն ձեր բոլոր գաղտնաբառերը:

4. Հիմնական էլ. փոստի հասցեն մի նշեք


Ամենայն հավանականությամբ, ձեր հիմնական փոստում պահվում են կարևոր փաստեր, նամակներ ու տվյալներ: Սովորաբար, հիմնական փոստին են կցված նաև օնլայն բանկերը: Լավ կլինի, որ կիբերհանցագործներն էլեկտրոնային փոստի ձեր հասցեները չիմանան: Կարող եք օնլայն գնումների  համար բացել նոր փոստ:

5. Ինտերնետ խանութների համար առանձին քարտ ունեցեք


Հատուկ գնումների համար նախատեսված քարտի վրա կարող եք պահել քիչ գումար, այնքան, որքան պետք է այդ պահին գնում անելու համար: Անպայման, միացրեք քարտերի համար նախատեսված հաղորդագրությունների ծառայությունը: Այդ դեպքում, ամեն մի մուտքի ու ելքի մասին դուք կտեղեկացվեք:

6. Վեբ-կայքի հասցեն ձեռքով գրեք


Վնասակար կայքերը կարող եք օգտագործել դոմենային անվանումներ, որոնք շատ նման են հայտնի ռեսուրսների անուններին: Այդպես նրանք հաճախ մոլորեցնում են գնորդներին: amazon-ի ու amaz0n-ի միջև տարբերությունը դժվար է նկատել:  Այնպես որ, URL –ը հասցեի տողում հասցեն ոչ թե քոփի արեք, այլ գրեք:

7. Հետևեք միացումների անվտանգությանը


Անվտանգ հարթակի հասցեն սկսվում է  https-ով, որտեղ s տառը նշանակում է secure`անվտանգ:  Ինտերնետային խանութներ ստեղծող Ecwid-ը խորհուրդ է տալիս HTTPS պրոտոկոլը, որպեսզի օգտատերերի վստահությունը բարձր լինի: HTTPS պրոտոկոլն ու  SSL հավաստագիրը հուշում են, որ ինտերնետ օգտատերերի ու կայքի միջև փոխանցվող տվյալները պաշտպանվում են: Եթե ինտերնետ-խանութի հասցեն սկսվում է http-ով, ավելի լավ է այնտեղից գնումներ չանեք:

8. Տվյալները հասարակական Wi-Fi-ով մի փոխանցեք


Կասպերսկու լաբորատորիան հայտնում է, որ ամեն հինգերորդ հասարակական Wi-Fi-ը պոտենցիալ վտանգ ունի: Սա Մոսկվայի դեպքում, բայց խնդիրը բոլոր քաղաքներում էլ կա: Կիբերհանցագործները կարող են առանց դժվարության մուտք գործել ձեր տվյալներ, էլեկտրոնային հաշիվներ: Այնպես որ սրճարանում, հյուրանոցում կամ առևտրի խոշոր կենտրոնում վճարումներ, գնումներ մի արեք: Հասարակական վայրերում ընտրեք գաղտնաբառով անլար ինտերնետային ցանցերը:

9. Կարդացեք հղումները, որոնց վրա սեղմելու եք


Մի ժամանակ Avito-ի ծանուցումները հաղորդագրությամբ էին ուղարկվում, որտեղ առաջարկվում էր մուտք գործել կեղծ  avito-inbox.com ռեսուրս: Կեղծված կայքից մարդիկ ներբեռնում էին վիրուսներ, որոնք գողանում էին նրանց անձնական տվյալներն ու գումարները:  


Կարդացեք նաև.



10. Չհամաձայնեք կանխավճար անել


Եթե դա ձեր ընկերը կամ ծանոթ վաճառողը չէ, ավելի լավ կլինի վճարումն անեք ապրանքը ստանալուց հետո: Այլապես, կարող եք վճարել, բայց այդպես էլ գնումը չստանալ:

11. Պահեք բոլոր կտորններն ու անդորագրերը


Եթե որոշեք վերադարձնել ապրանքը, պետք կգան կտրոններ ու անդորագրեր: Պահեք, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակները:

12. Բոլոր թարմացումներն արեք


Բոլոր սարքերը, որոնք օգտագործում եք, պետք է լինեն պաշտպանված: Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր, թարմացրեք հավելվածներն ու օպերացիոն ծրագրերն ու բրաուզերները: Մշակողներն իրենց ծրագրերն ավելի անվտանգ են դարձնում ամեն մի թարմացման ժամանակ:

Տարածել