ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Արդյունավետ ռազմավարություն նրանց համար, ովքեր ցան

Արդյունավետ ռազմավարություն նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հաջողակ պրոֆեսիոնալներ

Մարքետինգային ամենալավ ստրատեգիան նոր պրոեկտ սկսելն է: Եթե գրող եք, անցեք նոր գրքի հրապարակմանը, եթե դերասան եք` նոր դեր փնտրեք: Եթե ձեռնարկատեր եք` նոր ընկերություն հիմնեք: Կդառնա՞ր Կնքահայրը այդքան հաջողակ,եթե դա եռապատում չլիներ, բայց մի մասը: Հոբիթը կլինե՞ր այդքան պոպուլյար, առանց «Մատանիների տիրակալի»: Շուկայաբանները վաղուց հասկացել են այսպիսի ստրատեգիայի կարևորությունը: Ի զուր չէ, որ Նասիմ Թալեբի 4 բեսթսելերները` «Սև կարապը», «Կայունության գաղտնիքների մասին,» «Հակաբորքային», «Պատահաբար խաբվելը» ընդհանուր սյուժեով տետրալոգիա են, չնայած մեկը մյուսի հետ կապ չունեն:
Ինչ-որ հավերժ բան ստեղծելու համար ժամանակ պետք է ծախսել: Եվ ոչ թե նստել և սպասել: Պետք է առաջ շարժվել և նորը ստեղծել: Հետազոտողները այսպիսի երևույթ ուսումնասիրել են երաժշտության մեջ: Պարզվեց, որ յուրաքանչյուր նոր ալբոմի թողաղարկումից հետո կատարողների մոտ ձայնագրությունների վաճառքն աճում է:Դա տեղի է ունենում նոր ինֆորմացիայի հայտնվելուց հետո: Սպառողները տեղյակ են կատարողների մասին և գնում են նրա հին ձայնագրությունները: Այս ֆենոմենը չի սահմանափակվում միայն արվեստով:
Չէ որ Apple-ը չդադարեց նպաստել iPod -ին և iPhone-ին դրանց առաջին հայտնվելուց հետո: Գրեթե յուրաքանչյուր տարի, նրանք թողարկում են կատարելագործված տարբերակները այդ արտադրանքի: Եվ յուրաքանչյուր անգամ, գնորդների ակնկալիքները ևաժիոտաժը ԶԼՄ-ում աճում է: Ընկերության յուրաքանչյուր նոր արտադրանք կապված է նախորդի հետ, որպեսզի ավելի շատ ներգրավեն օգտագործողներին: Դա Սթիվ Ջոբսի բիզնես-ստրատեգիաներից մեկն էր:

Եթե ինչ-որ բան եք արել և շատ լավ է ստացվել, մի կանգ առեք դրա վրա, գնացեք և փնտրեք ուրիշ այլ բան: Պարզեք, թե ինչ կարելի է անել հաջորդիվ:

Վուդի Ալենը ևս կիսում է այս տեսակետը: Արդեն մի քանի տասնամյակ նա գրեթե յուրաքանչյուր տարի ֆիլմեր է նկարահանել: Նա փորձում է  որակի հասնել՝ քանակի շնորհիվ: Եթե շատ-շատ ֆիլմեր նկարահանես, երբեմն դրանցից մեկը հաջողակ և լավն է ստացվում, կիսվել է ռեժիսորը: Յուրաքանչյուր փորձից հետո գիտակցում եք Ձեր հմտությունները և մեծացնում եք շանսերը՝ ստեղծելու ինչ-որ հավերժական, ամուր և գեղեցիկ բան: Գլխավորը - ստեղծել-ստեղծել և էլի ստեղծել: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչի հետ պետք է համաձայնել: Եղեք զգայուն: Կենտրոնանալ երկարաժամկետ հեռանկարում: Բաց եղեք յուրաքանչյուր նորի առջև:
Սակայն ուշադրությամբ և զգուշությամբ ընտրեք ինչին համաձայնում եք: Տվեք նախապատվությունը գաղափարներին, որոնք կարող են հավերժ լինել: Դուք դեռ դիզայներ չեք, եթե Ֆոտոշոփում ինչ-որ բան նկարեցիք: Բոլորը չէ, որ գիրք են հրապարակում, գրող են դառնում: Նրանք ուղղակի մարդիկ են, որ գիրք են հրատարակել: Եթե ցանկանում եք դառնալ իսկական գրող, պետք է շատ գրքեր գրել: Իսկական ձեռնարկատեր դառնալու համար, չպետք է մեկ բիզնես բացել: Իհարկե կան շատ տաղանդավոր մարդիկ, որ միայն մեկ բան են հիմնել, ստեղծել:


Կարդացեք նաև.



Մարկ Ցուկերբերգը այսպես թե այնպես ձեռնարկատեր է, իսկ Խարպեր Լին մեկ է գրող է: Ի՞նչ է, աշխարհն ավելի լավ չէ՞ր լինի, եթե նրանք այլ բան ստեղծեին: Ինչո՞ւ պետք է առաջին պրոեկտը վերջինը լինի: Բավական չէ միայն մեկ լավ բան անել: Մի կանգ առեք, առաջին փորձից հետո, մտածելով , թե արդեն ժառանգություն եք թողել: Աշխարհին, և Ձեզ ապացուցեք, որ այն կարող եք անել կրկին և կրկին:

LIFEHACKER

Տարածել