Сноб. Աննա Մելիքյան.Մենք սիրահարվում ենք պատրանքին
Սնոբ. Քո նոր ֆիլմում Մոսկվան հետաքրքիր քաղաք է, այն ֆիլմի լիիրավ հերոս է: Ֆիլմի քաղաքն, անխոս, նման է իրական մայրաքաղաքին, բայց ավելի թեթև, լուսավոր, ավելի օդեղեն է, քան իրականը: Մյուս կողմից, մեզանից շատերի և, իհարկե, քո հերոսների համար, որոնք լսում են Ռենատա Լիտվինովային ու խաղում են կոսպլեյ (դիմակներով ու տարբեր հագուստներով խաղ), այդ քաղաքն ավելի քան իրական է: Պատմիր, ինչպե՞ս ես կարողանում ավելի լավը տեսնել, քան իրականությունն է: Ինչպե՞ս տգեղ և անհարմար Մոսկվան կարող է սողոսկել քո աշխարհ, ստիպվա՞ծ ես, արդյոք, տեղադրել արգելքներ այդ ներխուժումից պաշտպանվելու համար: Թե՞ այս ամենն իմ երևակայությունն է, իսկ քաղաքն ու աշխարհը մեկն են ու դրանք հիասքանչ են: Ամբողջ այս բարդ կառուցվածքով հարցը կարելի է ամփոփել այսպես. ինչպե՞ս է քեզ հաջողվում հավերժացնել առօրեականության գեղեցկությունը: Հիշեցի նաև, որ կիսաֆանտաստիկ, ռոմանտիկ Մարս քաղաքը դու ստեղծել ես, երբ ինչ-որ երկաթգծի կայարանում տեսել ես մարդկանց, որոնք ուղևորներին առաջարկել են փափուկ խաղալիքներ, իհարկե, դա նրանք, ամենայն հավանականությամբ, արել են ոչ լավ կյանքի պատճառով:
Աննա Մելիքյան. Ինձ դժվար է պատասխանել, թե ինչպես եմ կարողանում Մոսկվան ցույց տալ այսպես կամ այնպես, որովհետև ես դա ոչ մի կերպ չեմ վերլուծում, ամեն ինչ ավելի պարզ է: Կա գեղարվետսական խնդիր, ամեն մի դեպքում` տարբեր, և ես դրան պարզապես հետևում եմ: «Աստղ» ֆիլմում մենք Մոսկվան ուզում էինք ցույց տալ, որպես անհարմար, սառը, ավերված, մեծ քաղաք, որտեղ բետոնե պատերի հետևում իրենց ակվարիումներում նստած են միայնակ մարդիկ: Գեղարվետսական կերպարը ստեղծվել է իրականի հիման վրա: Մոսկվան փորփրված է, մենք պարզապես պատուհանից նայեցինք ու հասկացանք, ինչպիսին պետք է լինի այն: Իսկ ինչպիսի՞ն` միանգամայն իրական: «Սիրո մասին» ֆիլմում բոլորովին այլ խնդիր էր: Սա ֆիլմ է մեծ քաղաքում սիրո փնտրտուքների մասին, և սա իմ առաջին իրական ամառային ֆիլմն է, այդ պատճառով էլ Մոսկվան ամառային է, արևային: Մենք Մոսկվան հատուկ չենք գեղեցկացրել, ինչի համար ինձ արդեն հասցրել են մեղադրել: Ֆիմում կա ճապոնուհու մասին մի նովել, նա առաջին անգամ է եկել Մոսկվա և սիրահարվել է ռուսական մշակույթին: Ճապոնուհին, բնականաբար, շրջում է բոլոր զբոսաշրջային երթուղիներով: Մենք էլ նրա հետ գնացել ենք բոլոր այդ բացիկներ հիշեցնող, զբոսաշրջային ու շատ գեղեցիկ Մոսկվայով: Իհարկե, սովորական կյանքում մենք այդ երթուղիներով չենք զբոսնում, և դա ազդել է ֆիլմում քաղաքի ընկալման վրա: Չնայած, մենք դա արել ենք հենց այդ նույն գեղարվեստական պատճառով, դա Մոսկվան է` զբոսաշրջիկի աչքերով:
Սնոբ. Իսկ քեզ ինչու այդքան դուր չի եկել Պետրոսի արձանը, որի դեպ պայքարում է հերոսուհին` գրաֆիտի նկարիչ Եվգենիա Ցիգանովան: Վերջերս նույնիսկ Կոմերսանտի սյունակում Գրիգորի Ռեվզինի մոլի հակառակորդը խոստովանեց, որ Ծերեթելիի աշխատանքն ակնառու է, ու քսանամյա հնության բողոքի ակցիաները մթագնում են եղել: Թե՞, տվյալ դեպքում, ֆիլմի հեղինակը չի կիսում հերոսի տեսակետը:
Աննա Մելիքյան. Դե, ինձ թվում է, այն առնվազն սխալ տեղում է կանգնեցվել: Ես այդպիսի հուշարձաններ տեսել եմ Պորտուգալիայի առափնյա վայրերում, դրանք նայում են ծովին, և այնտեղ շատ բնական են: Ցիգանովայի հերոսի համար շատ կարևոր էր, որ պրոբլեմները հորինված չլինեն, այլ անուղղակի կապ ունենան քաղաքի հետ, որտեղ ինքն ապրում է ու յուրովի պայքարում տգեղության դեմ:
Սնոբ. «Սիրո մասին»-ը քո առաջին ֆիլմն է, այնտեղ աստղերն ավելի շատ են, քան նորեկները: Ինչպե՞ս է այդպես ստացվել և ո՞ւմ հետ է ավելի հաճելի ու հեշտ աշխատել:
Աննա Մելիքյան. Այո, դա մտածված քայլ էր կոմերցիոն ֆիլմ նկարելու համար: Չգիտեմ, թե դա որքանով կաշխատի, բայց ես ինձ համար որոշել էի, որ կհրավիրեմ հայտնի արտիստների, և այդ քաստինգն իմ կյանքում ամենաարագը ստացվեց: Կարծեմ, երկու շաբաթ առաջ մենք բոլորին հավաքեցինք: Ես բոլորի հետ էլ հիանալի աշխատել եմ, և վերջնականապես պարզ դարձավ, որ հայտնի դերսաններից խուսափել հետագայում էլ պետք չէ:
Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը
Սնոբ. Ինչպե՞ս առնվազն երկու նովել` առաջինն ու վերջինը, խոսում են սիրո մասին առևտրային ու փողային հարաբերությունների տեսանկյունից: Առաջին էպիզոդում, չնայած, դու դա չես շեշտում, բայց կա դասակարգային շերտազատում, որոնք հարաբերությունները դարձնում են գրեթե անհնար: Հերոսները հարմոնիկ են լինում, երբ հավասար են իրար: Բայց առանց մուլտային կոստյումների, տղան մատուցողուհու կերպարով աղջկան չի ճանաչում: Այսինքն, նրա մտքով չի էլ անցնում նայել մատուցող աղջկան: Ես հասկանում եմ, որ սա առաջին հերթին նովել է երազանքների դժվար ադապտացիայի մասին, այնուամենայնիվ, սոցիալական մոտիվ այնտեղ կա: Սերը թա՞նկ է: Սերը չո՞ւնի սահմաններ:
Աննա Մելիքյան: Ոչ: «Անիմե» ֆիլմը սոցիալական չէ: Տղան աղջկան չճանաչեց, որովհետև սիրում էր իր ստեղծած, հորինած կերպարը, որն իրականությանն ընդհանրապես չէր համապատասխանում: Չէ՞ որ, մենք սիրահարվում ենք ոչ թե մարդուն, այլ նրա մասին մեր պատկերացումներին, պատրանքին:
Սնոբ. Եվ, այնուամենայնիվ, քեզ չի՞ թվում, որ սեր-արյուն (любовь – кровь) հանգն այնքան էլ ակտուալ չէ, ինչպես սեր-փող (любовь – деньги) հանգը (չնայած, այստեղ հանգ չկա): Թե՞ «Առաջարկություն» նովելում թվեր են, որոնք առկայծում են փառամոլ հերոսուհու` Յուլիա Սնիգիրի աչքի առաջ, և այն ընդհանրապես սիրո մասին չէ: Իսկ Միխաիլ Եֆրեմովի զարմանալի աչքերը վերջին դրվագում, երբ հերոսը հասկանում է, որ հաշվենկատության զոհ է դարձել, հենց իրական սերն է, որն ունակ է ամեն մի զոհողության, ոչ թե միայն ծախսերի:
Աննա Մելիքյան. Արի` հերթով: Ինչ վերաբերում է սիրուն, դու խառնում ես հասկացությունները: Այն ամենն ինչ նկատի ունես սեր-փող հասկացության տակ, ինձ թվում է, չի կարելի սեր անվանել, դա ինչ-որ փոխարինող է, լավ կյանքի ձգտում, հաջողակ, գեղեցիկ, կայուն, առանց ապագայի հանդեպ վախերի: Շատ բաներ կարելի է ասել, այդ ամենը հասկանալի է, բայց այդ ամենը սիրո հետ ոչ մի կապ չունի: Եթե խոսենք իրական սիրո մասին, արյուն-սեր տերմինը ոչ մի տեղ էլ չի անհետացել, այն գոյություն ունի, միայն այդպես էլ կարելի է սիրո մասին խոսել, զգալ այն: Հիմա փառասեր Սնիգիրի մասին, ավելի ճիշտ, այն հերոսուհու, որին խաղում է Յուլիան: Այդ նովելն ինձ համար ամենավիճելին է, ոչ միանշանակը, այնուամենայնիվ, ես հասկանում եմ բոլոր հերոսներին ու բացասական կերպաներ չեմ տեսնում: Դու նրան փառամոլ ես կոչում, բայց մտածիր այն մասին, որ մարդը մեր երկրում, ունենալով նորմալ աշխատանք լավ ընկերությունում, կարող է աշխատել ամբողջ կյանքը, բայց այդպես էլ իրեն բնակարան գնել չի կարողանա: Հենց սա է մեր իրականությունը, որում ապրում ենք մենք: Հերոսուհին ինչ-որ անհավանական բան չի ուզում, նա ընկեր ունի, որին սիրում է, նրանից ուզում է երեխա ունենալ, ընտանիք կազմել: Այն ամենն, ինչ ինքն ուզում է, երևի ավելի նորմալ կենցաղային պայմաններն են: Մի՞թե դրա համար կարելի է նրան մեղադրել: Ինձ համար կարևոր էր այդ դերի համար այնպիսի աղջիկ գտնել, որը լավն է, ուղիղ է, դրական է բոլոր առումներով, որպեսզի հասկանալի լինի, որ առաջարկությունը, որը նա ստանում է, հարված է, այն ավիրում է նրա ամբողջ աշխարհը: Չնայած, ինչպես հասկանում ես, կան բազմաթիվ աղջիկներ, որոնց համար այդ առաջարկությունը կլիներ նորմալ ու որևէ բարոյական պրոբլեմներ չէր ստեղծի, բայց այդպիսի հերոսուհին հետաքրքիր չէր լինի: Իսկ Եֆրեմովի հերոսը, ինչպես դու ես ասում, հասկանալով, որ դարձել է հաշվարկի զոհ, այնուամենայնիվ, ընդունում է սերը, դա հենց իրական սերն է: Իհարկե, ինչ-որ տեղ այդպես էլ կա, և այդ նովելը նաև «ինքս էլ ուրախ եմ խաբվելու» մասին է, բայց, եթե անկեղծ, ամեն ինչ ավելի քան պարզ է: Նովելը սև մոգության մասին է, և Եֆրեմովի հերոսը ամեն ինչ ընդունում է, քանի որ կախարդված է, զոմբիացված, և դա նույնպես մեր կյանքում այսօր կա: և, ինչպես նրան ասում է Լիտվինովայի հերոսուհին, «քո վերջն էլ է եկել»:
Սնոբ. Սնոբի այս համարի թեման է` «Ո՞վ է Ռուսաստանում լավ ապրում»: Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ է հեշտ և, ե՞րբ մենք կդադարենք տալ այդ հարցը:
Աննա Մելիքյան. Ես միանգամից ուզում էի պատասխանել` հիմարներին ու, հնարավոր է, երջանիկներին, բայց հետո հասկացա, որ սխալ եմ: Ճիշտ հակառակը, իսկապես երջանիկ կարող են լինել միայն խելացի մարդիկ, որոնք հիանալի հասկանում են, ընկալում են, գիտակցում են այս իրականությունը, բայց և այնպես, կարողանում են ուրախանալ ու լինել երջանիկ: և, քանի որ այդ մարդիկ խելացի են, երբեք այդ ու էլի միլիոնավոր հարցեր իրենք իրենց չեն դադարի տալ:
Լուսանկարները՝ Եկատերինա Մոտիլյովա (Сноб)