Արամ Կարապետյան. Հայաստանում կփոխեի ամեն ինչ
կենսագետ
Սոցիալապես ակտիվ տղամարդը տարիների հետ դառնում է ավելի գիտուն, կենսափորձ է ձեռք բերում: Իմ 50 տարին չեմ զգում, պսիխոտիպով կան տղամարդիկ և կանայք, որոնք տարիքին համապատասխան ծերացած չեն: Մազերս սպիտակել են, բայց իմ 50-ը չեմ զգում: Հորս տիպն եմ, նա էլ էր կենսասեր, շփվում էր մարդկանց հետ ու շատ կարդում: Շատերը մազեր են կրակում, ատամներ են դնում, մինչդեռ իմ տարիքը ինձ համար խնդիր չի առաջացնում:
չի կարելի
Ի՞նչ չի կարելի անել կյանքում… Այս հարցում կանանց և տղամարդկանց պետք է բաժանել: Կանանց մտածողությունն աջակողմյան է, ինտուիտիվ: Տղամարդու համար դժվար է ասել, թե ինչ չպետք է անի կինը: Կարող եմ ասել, որ իսկակական տղամարդը կյանքում երբեք չպետք է ստի և վախենա: Տղամարդու համար պարտադիր է երկու կարևոր հանգամանք՝ մտածելու կարողությունը և հումորի զգացումը:
կինը ստեղծվել է սիրվելու համար
Ես գենդերային հավասարության կողմնակից եմ, բայց պետք է առանձնացնել կրթություն կնոջ հա-մար և տղամարդու: Տղամարդու համար պարտադիր է ինժեներական կրթությունը: Եվրոպական երկրներում, միջին դարերից սկսած, տղամարդը տղամարդ դառնալու համար պետք է ստանար ռազմական կրթություն, արքունական դասը պետք է տիրապետեր ռազմական գործին: Ռազմական գործը կապվում էր կարգապահության հետ, բանակը թույլ էր տալիս կտրվել առօրյայից ու մասնագիտական գործով զբաղվել: Ինժեներական կրթությունը տղամարդուն տալիս է տրամաբանություն, առանց որի տղամարդը նման է ռումբը ձեռքին կապիկի: Դրանից դուրս յուրաքանչյուր մասնագիտություն կնոջ համար է: Ինչքան էլ ինձ քարկոծեն, կնոջը գնահատում եմ այլ կանացի հատկանիշներով, քան ուղեղի պարունակությամբ ու տրամաբանությամբ: Եթե կինը պետք է տղամարդու նման տրամաբանի, տուն պահի, մենքենա վարի, այսինքն` ամբողջ ընտանիքի հոգսերը վերցնի իր վրա, էլ ո՞րն է կնոջ տարբերությունը տղամարդուց: Աստված կնոջը ստեղծել է, որ նրան սիրեն:
ՄՈՆՈԼԳՆԵՐ
- Հովհաննես Մանուկյան. Քաղաքականությունից հնարավոր չէ հեռանալ
- Հովհաննես Մարգարյան. Հնարավոր չէ փող տալ և ասել` հավատա´ ինձ
Կարդա նաև
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)