ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Բագրատ Ասատրյան. Լուրջ մարդկանցից զգուշանում եմ

Բագրատ Ասատրյան. Լուրջ մարդկանցից զգուշանում եմ

կարողացել եմ հրաժարվել
Շատ բաներից եմ հրաժարվել: Ամենավառ օրինակը ծխելը թողնելն է: Ես շատ-շատ էի ծխում և մի օր որոշեցի, որ մի քիչ էլ մեծանամ, մի քիչ էլ խելոքանամ` ծխելը կթողնեմ: Եվ մի օր ուղղակի հրաժարվեցի: Արդեն 8-րդ տարին է`չեմ ծխում: Էլի ինչ-որ վատ սովորություններից հրաժարվել եմ, իհարկե, դրանցից մի քանիսը դեռ մնացել են, բայց կարողանում եմ հրաժարվել…
իմ գրասեղանը
Սիրում եմ իմ խառնաշփոթը: Երբեք մի բան չեմ անում, միշտ մի քանի բան անում եմ միաժամանակ: Մեկն անում եմ, կողքի եմ դնում, մի ուրիշն եմ սկսում: Գիրք եմ կարդում: Ոչ թե մեկը, այլ երկու, չորս, հինգ, եթե ոչ տասը գիրք խառնված պետք է լինի: Թուղթն ու գրիչն էլ են անպակաս: Բնավորությամբ գիտաշխատող եմ, այսինքն` թուղթն ու գրիչն ինձ համար շատ կարևոր են: Երբ ուզում եմ խոր մտածել, անպայման ձեռքս գրիչ եմ վերցնում: Այդ թվացյալ խառնաշփոթի մեջ ես ինձ ավելի լավ եմ զգում:
չեմ արտասվում
Վիրավորվում եմ, ավելի քիչ նեղանում եմ, բայց չեմ արտասվում: Արտասվել եմ մանուկ ժամանակ, ավելի հասուն տարիքում գոնե աչքերս լցվել են: Այժմ չեմ արտասվում, քանի որ շատ-շատ բաներ եմ տեսել և վատ բաներ եմ տեսել: Արտասվելը թուլության, անկարողության նշան է: Հաճախ եմ վիրավորվում տարբեր բաներից՝ սկսած կենցաղից: Իսկ նեղանալը արձագանք չէ: Արձագանքել է պետք ինչ-որ կերպ…
լուրջ մարդիկ
Լուրջ մարդկանցից զգուշանում եմ: Մարդկանց ոչ այնքան լուրջ, որքան ձևացնող տիպից եմ զգուշանում: Այդ դատարկ, բայց ձևը միշտ պահող, փողկապը միշտ ճիշտ կապած մարդկանցից վախենում եմ, զգուշությամբ եմ նրանց մոտենում: Մեր իրականության մեջ շատ է այն երևույթը, որ անբովանդակ մարդիկ հանգամանքների բերումով պետք է լուրջ լինեն: Նայում ես` հայացքի մեջ իմաստ չկա: Մարդ պետք է բաց լինի, անկաշկանդ և սխալ անելու հատկություն ունենա: Անսխալական մարդիկ շատ սարսափելի են: Նրանք ոչ մի բան կյանքում, որպես կանոն, չեն ստեղծում, նրանք ուղղակի ճիշտ են ապրում...



ՄՈՆՈԼԳՆԵՐ



նույն սխալը
Ինչ-որ սկզբունքներ կան, որ համառորեն փորձում եմ առաջ տանել, չեմ մտորում` ճի՞շտ է, թե՞ սխալ է, բայց նույն արդյունքն է լինում՝ բացասական հավանաբար… Թեև շատ դոգմատիկ չեմ, փոխվող եմ: Բայց անընդհատ, իհարկե, նույն սխալներն անում եմ. դա էլ է երևի տարիքային: Տարիքի հետ մարդ մի տեսակ ուղիղ է սկսում մտածել: Արդյունքը նույն պատին ճակատով անընդհատ խփելն է: Ամենևին դրանից վատ չեմ զգում:

Տարածել