Սեղմագիր. Ո՞ր երկրներում ո՞ր գարեջուրն է ամենապոպուլյարը

Սեղմագիր. Ո՞ր երկրներում ո՞ր գարեջուրն է ամենապոպուլյարը

Համառոտ թվարկում գարեջրային նախասիրությունների և պոպուլյարության ռեյտինգի:

Ճանապարհորդե՛ք աշխարհով մեկ և կտեսնեք, որ շատ տարաձայնություններ կան, թե որն է լավագույն կամ գոնե նախընտրելի գարեջուրը:

Անշուշտ, ամերիկացիները սիրում են «Bud Light» (և շատ այլ բաներ): Սակայն անմիջապես սահմանից այն կողմ՝ Կանադայում, նախընտրելի գարեջուրը «Bud Light»-ի ավելի թունդ զարմիկ «Budweiser»-ն է: Ներքևում՝ Մեքսիկայում, մարդիկ «Corona»-ն են նախընտրում:

Չինաստանում գարեջրի ֆաները խմում են «Snow» կոչվող թեթև գարեջուրը, իսկ Հնդկաստանում՝ «Kingfisher» կոչվող սպիտակ գարեջուրը, Բրազիլիայում ամենատարածված գարեջուրը «Pilsner»-ն է, որ կոչվում է «Skol», օվկիանոսից այն կողմ՝ Ավստրալիայում, «Victoria Bitter» կոչվող գարեջուրն է:

Vinepair խմիչքների արտադրության կայքը լի է «Euromonitor» հետազոտական ընկերության տվյալներով և ամբողջ աշխարհի գարեջրի ընկերությունների կորպորատիվ զեկույցներով, որոնք ներկայացված են շուկայի չափանիշներով ամենահայտնի գարեջրերի ցանկով: Օգտագործելով այդ տվյալները՝ նրանք քարտեզ են ստեղծել, որը ներկայացնում է աշխարհում գարեջրի նախասիրությունների զարմանալիորեն բազմազան պատկերը:

Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում հայտնի բրենդները գալիս են ոչ այնքան հայտնի «Gallo» գարեջրից հետո, որը Գվատեմալայի նախընտրած գարեջուրն է, իսկ Կոստա Ռիկայի բնակիչները «Imperial»-ն են գնում ամենից հաճախ:

Հարավային Ամերիկայում որոշ երկրներ նախընտրում են իրենց տեղական տեսակները, իսկ որոշ երկրներում էլ ճանաչում են ստացել այլ տեղերում պատրաստվածները (երբեմն՝ նույնիսկ հարևան երկրում պատրաստվածը): «Polar»-ը, որը Վենեսուելայի սիրելի գարեջուրն է, երկրի ներսում է արտադրվում: «Quilmes»-ը՝ Արգենտինայի գարեջրի ընտրությունը, հիմնադրվել է երկրում, չնայած աշխատում է Լյուքսեմբուրգում և գործարաններ ունի ամբողջ աշխարհում: Պարագվայը մինչդեռ հիմնականում բրազիլական «Brahma»-ն է խմում:

Եվրոպայում միտում է նկատվում, որ յուրաքանչյուր երկրի գարեջրի նախասիրությունը համապատասխանում է տվյալ երկրի գարեջրային մշակույթին: Ֆրանսիայում նախընտրում են «Kronenbourg 1664»-ը, որը ձեռք է բերել Դանիայում հիմնված «Carlsberg»-ը, սակայն պատրաստվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա): Իռլանդիայում ընտրյալ գարեջուրը տեղական «Guinness»-ն է: Նիդերլանդներում իր «Heineken»-ն է, Իտալիայում՝ իր «Birra Moretti»-ն, իսկ Իսպանիայում՝ «Cruzcampo»-ն:


Նարնիկո. Հռոմ. Ամառային հանգստի պլաստմասսայե օրերի քրոնիկոն

Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են

Պետրոս Ղազարյանը Հնդկաստանում տեսածի մասին


Աֆրիկայում նախասիրությունները ներառում են Ալժիրում «Tango»-ն (չնայած սկզբից ալժիրական էր, իսկ 2008 թվականից «Heineken»-ն է սեփականաշնորհել), Նիգերիայում «Star»-ն է և «Carling Black Label»-ը, որը կանադական էր, սակայն սեփականաշնորհեց համաշխարհային գարեջրի հսկա «SABMiller»-ը. Հարավային Աֆրիկայի ամենավաճառվող գարեջուրն է:

Մերձավոր Արևելքում հայտնի բրենդների շարքը ընդգրկում է Իսրայելում «Gold Star»-ից մինչև «Moussy»-ն Սաուդյան Արաբիայում, «Efes»-ը Թուրքիայում, «Delster Classic»-ը Իրանում: Թեթև գարեջուր է, որը, «Euromonitor»-ի համաձայն, իր արտադրման պահից սկսած, իրանցի սպառողների շրջանում այնաստիճան տարածված է եղել, որ այժմ Delster անվանումը ալկոհոլ չպարունակող կամ ցածր տոկոսով ալկոհոլ պարունակող գարեջրի հոմանիշն է:

Ասիայում առավել սիրված է տեղական գարեջուրը: Ռուսաստանում ամենից շատ սիրում են տեղական արտադրության «Baltika»-ն («Euromonitor»-ի համաձայն՝ այս գարեջրի վաճառքը կազմում է երկրում ընդհանրապես վաճառվող գարեջրի 40 տոկոսը): Հնդկաստանը նախընտրում է «Kingfisher»-ը:

Ճապոնացիները նախընտրում են «Asahi»-ն: Թաիլանդում հավասարապես սիրված են «Singha» և «Chang» գարեջրի տեսակները: Ինդոնեզիայում սիրում են խմել «Bintang» գարեջուրը, որը տեղական արտադրության է, սակայն պատկանում է «Heineken»-ին: Օվկիանոսքով ներքև իջնենք. Ավստրալիայում «Victoria Bitter» են նախընտրում խմել, իսկ Նոր Զելանդիայում՝ «Lion Red»:

Ամբողջ աշխարհում գարեջրի նախասիրությունները հստակ տարբերվում են: Մարդիկ մեծ մասամբ նախընտրում են առավել թեթև և ալկոհոլի քիչ պարունակությամբ գարեջուրը: Սակայն մի՛ խաբվեք լոգոտիպերին: Դրանց մի մասը կարող է տեղական արտադրություն լինել: «Anheuser- Busch Inbev»-ը տեխնիկապես վերահսկում է ԱՄՆ, Կանադայի, Բրազիլիայի, Պարագվայի, Մեքսիկայի և Արգենտինայի առավել հայտնի գարեջրերը:

Հոդվածը` The New Yorker ամսագրից

Գրել կարծիք