Ակտուալ և անթև. Կռնատ բաճկոն
Խոսքը ոչ թե ժիլետների, այլ հենց առանց թևերի բաճկոնների, պիջակների և վերարկուների մասին է: Կհարցնեք՝ ի՞նչ տարբերություն: Տարբերությունը զգալի է. ժիլետներն ի սկզբանե ավելի թեթև են (չէ՞ որ նախկինում դրանք կրում էին միայն պիջակների տակից), հիմնականում ունեն կիպ ձևվածք և իրենց էությամբ մի տեսակ երկրորդական են:
Փոխարենը նոր թրենդի հերոս անթև բաճկոններն ամբողջ look-ի ամենակարևոր դետալն են՝ մանրակրկիտ ձևված, վեհ և ինքնամփոփ... Պարզապես հարմարավետության նկատառումով և վերջին միտումների թելադրանքով կտրված թևերով:
Մեծ չափսերի, պարզ ձևվածք ունեցող ժիլետներն այս գարնանը մեծ տարածում էին գտել Երևանում. համոզված եմ՝ թրենդը կշարունակվի նաև աշնանը: Այդ մոդելները, անշուշտ, շատ հմայիչ են իրենց չպարտավորեցնող տեսքով և ամեն ինչին սազելու ունակությամբ: Դրանք ջերմացնում են երևանյան քամոտ երեկոներին և քողարկում մարմնի այն հատվածները, որոնք քողարկելու կարիքը, իրոք, ունեն հայուհիները: Այս էտապը մենք կարծես անցանք, և ժամանակն է անցնել ավելի բարդ ձևվածքի մոդելների:
Ովքե՞ր են նորաձևության ամենահայտնի ժամանակակից հայերը
Կարծում եմ՝ անթև թրենդի առաջացման պատճառը նախ և առաջ հարմարավետությունն է: Համաձայնե՛ք՝ թևերը հաճախ խանգարում են շարժումներին, իսկ այս մոդելները և՛ հարմարավետ են, և ՛ տաք: Ոչ պակաս գրավիչ է դրանց ոճային բազմազանությունը. օրինակ՝ ես ունեմ մի ֆուտուրիստիկ մոդել (որը կրում եմ մոնոխրոմ հագուստի և սպորտային կոշիկների հետ) և մի շատ էլեգանտ մոդել (կրում եմ վերնաշապիկի և փողկապների, թիթեռ փողկապների հետ):
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)