ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Թե ինչպես պարզել արվեստագետի իդեա

Գնել Նալբանդյան. Թե ինչպես պարզել արվեստագետի իդեա-ֆիքսը

Գնոստիցիզմը (հուն. gnosis – գիտելիք) քրիստոնեության ծագմանը զուգահեռ տարածված և առավելապես հելլենիստական մոտիվներ ունեցող գիտական, կրոնական և փիլիսոփայական ուսմունք էր` խիստ արտահայտված դուալիզմով: Գնոստիկները հակադրում էին հոգին և նյութականը և համոզված էին, որ աշխարհն ապրում է չարի մեջ, և այդ չարը չէր կարող լինել Աստծո ստեղծածը: Հետևաբար աշխարհը ստեղծվել է սահմանափակ զորությամբ կամ էլ չար ուժերի կամքով: Այս ուսմունքը չի պահպանվել օրիգինալ տեքստերով, այլ միայն քրիստոնյա եկեղեցու հայրերի մեկնաբանությամբ, կանխակալ վերաշարադրանքով ու քննադատ վերաբերմունքով:
Բայց ահա 1945-ին Կահիրեի մերձակայքում` Նագ-Համմադիում, պատահաբար հայտնաբերվեց ղպտիերեն գրված մի ամբողջ գրադարան` ձեռագիր 12 կոդեքսներ (և 13-րդի մի մասը), որոնց վերծանումը իսկական հեղափոխություն արեց Սուրբ գրքի կանոնիկ տեքստերի ընկալման ասպարեզում: Ի հայտ եկան ապոկրիֆները` պարականոն ավետարանները:
Պարզվեց, որ Նոր կտակարանի 4 ավետարաններից զատ՝ կան նաև Հակոբի, Հովհաննու, Թովմասի, Եգիպտացիների, Ճշմարտության պարականոն ավետարաններ, Փրկչի դիալոգներ, Ադամի հայտնություն և այլ ոչ կանոնիկ տեքստեր: Գնոստիցիզմը՝ որպես ուսմունք, գրեթե վերագտավ իր սկզբնաղբյուրային արժեքը: Թովմասի ավետարանի 116-րդ տողը, օրինակ, գնոստիցիզմի ամենաակնհայտ բանաձևն է.

«Հիսուս ասաց. Վա՜յ այն մարմնին, որը կախված է հոգուց, և վա՜յ այն հոգուն, որը կախված է մարմնից»:

Պարզ է, չէ՞: Բայց ամեն բան խառնվեց 1869-ին, երբ  գիտական շրջանառության մեջ դրվեց գնոստիցիզմի հակոտնյան:
Ագնոստիցիզմը (հուն.` անճանաչելի) ի հայտ եկավ որպես մերձգիտական մտավարժանք: Ագնոստիկները համարում են, որ անհնար է իրապես ճանաչել աշխարհը: Մենք չենք կարող ընկալել Աստծո և իրականության մյուս բացարձակ հիմքերը, քանի որ դրանց մասին մեր պատկերացումները չենք կարող հիմնավորել գիտափորձերով:
Ագնոստիցիզմի գաղափարախոսներին կարելի է գտնել 19-րդ դարի անգլիական բնախույզների մեջ և newmag-ի 61-րդ համարում: Մեր  հերոս Բեռնար Վերբերն իրեն ագնոստիկ է համարում, և հավանաբար նա դրա համար ունի բոլոր հիմքերը:
Ահա ինչի համար էր մեր այս փոքրիկ պատմական էքսկուրսը: Հանցագործությունը բացահայտելու համար հարկ է պարզել հանցագործի մոտիվացիան, ստեղծագործությունը բացահայտելու համար` արվեստագետի իդեա-ֆիքսը, նույնիսկ եթե այն սոսկ ասված է ինքնատիպ երևալու համար:

Տարածել