ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Ցեղասպանությունը` շարունակելի. Թո

Գնել Նալբանդյան. Ցեղասպանությունը` շարունակելի. Թուրքիան միակը չէր ու չէ

Քրիստոնեությունը 4-րդ դարում առաջինը Հայաստանում դարձավ պետական կրոն: Ցեղասպանությունը 20-րդ դարում առաջինը Թուրքիայում դարձավ պետական ծրագիր: Սրանք էական նախապատվություններ են:

Բայց Թուրքիան առաջին կամ միակ երկիրը չէր, որ որոշեց էթնիկ զտում անել:

Կաթոլիկ եկեղեցին Ֆրանսիայի հարավում կրոնական հողի վրա կատարներին հիմնովին ոչնչացրեց 1209-1229 թվականներին: 1492-ից մինչև 20-րդ դարի վերջ եվրոպական գաղութարարները ռասայական հողի վրա բնաջնջեցին Ամերիկա աշխարհամասի հնդկացիներին:
1788-ից մինչև 19-րդ դար եվրոպական գաղութարարները ռասայական հողի վրա ոչնչացրեցին Ավստրալիայի աբորիգեններին: Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդն Աֆրիկայում այսպես կոչված Հանրային ուժերի օգնությամբ 1884-1908 թթ. կոտորեց իր սեփականություն դարձած Կոնգոյի բնիկներին:
Կայզերական Գերմանիայի կառավարությունը ռասայական-էթնիկ հողի վրա 1904-1907 թթ. բնաջնջեց իր գաղութ Նամիբիայի հերերո և նամա ցեղերը: Օսմանյան կայսրության ղեկավարները էթնիկ-կրոնական հողի վրա 1894 –1923 թթ. Արևմտյան Հայաստանում և Պոլսում բնաջնջեցին հայերին, 1914-1923 թթ. մորթեցին ասորիներին իրենց բնօրրանում, 1919-23 թթ. կոտորեցին պոնտական հույներին Սև ծովի հարավում:


Գնել Նալբանդյան. Գնոստիցիզմը և գնոստիկները


Գնել Նալբանդյան. Դատապարտված կուսակցություննե՞ր, թե՞ ակտիվիստներ





Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստները ռասայական-էթնիկ հողի վրա 1933-45 թթ. Եվրոպայում ոչնչացրեցին հրեաներին, 1939-44 թվականներին` սլավոններին Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ տարածքում: Խորվաթիայում հաստատված ֆաշիստամետ ռեժիմը 1941-1994 թթ. կրոնական-էթնիկ հողի վրա կոտորեց Հարավսլավիայի սերբերին: Ճապոնական կայսերական բանակը 1930-45 թթ. Հարավարևելյան Ասիայում էթնիկ հողի վրա եղեռնի ենթարկեց չինացիներին, ֆիլիպինցիներին:
Կամբոջայի կոմկուսը 1975-79 թթ. դասակարգային-էթնիկ հողի վրա բնաջնջեց երկրի միջին դասը, քաղաքային բնակիչներին, էթնիկ-կրոնական խմբերին: Հութու ցեղախմբի ապստամբերը 1994-ին էթնիկ հողի վրա սրի քաշեցին Ռուանդայի թուտսիներին:
Սուդանի իշխանությունը և արաբալեզու վաչկատունները 2003-ից առ այսօր էթնիկ-քաղաքական հողի վրա մորթում են Դարֆուրի հողագործներին, որոնք նստակյաց կյանքով ապրելու դժբախտությունն ունեն: Այսքանով` վե՞րջ:

Տարածել