Գնել Նալբանդյան. Հանճարների հետ դժվար է, առանց հանճարների` անիմաստ
Հանճարեղ մարդիկ անօգնական երեխայի պես մարդամոտ են, դյուրահավատ, դյուրազգաց, կյանքում ամեն բան տեսած ծերունու պես նրբանկատ, մոռացկոտ, ամաչկոտ, սիրահարված պատանու նման միամիտ, իռացիոնալ, քչախոս, ճգնավորների պես իրենց անձը շրջապատին չպարտադրող, հասարակությունից ինքնօտարված, իրենց գաղափարների ու իրենց կյանքի գործի հետ մեկուսացած:
Հանճարեղ մարդիկ պատասխանատու են բոլորի համար: Նրանց համար ոչ ոք պատասխանատու չէ: Ոչ ոք չի կարող խոսել նրանց անունից, նրանք կարող են խոսել մյուսների ու բոլորի անունից: Նրանց անուններով կարելի է կոչել դարաշրջաններ, նրանց մտքերով կարելի է կրթել սերունդներ, նրանց կրած տառապանքներով կարելի է պատկերացում կազմել մարդկության պատմության մասին:
Գնել Նալբանդյան. Մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել
Գնել Նալբանդյան. Գնոստիցիզմը և գնոստիկները
Գնել Նալբանդյան. Ցեղասպանությունը` շարունակելի. Թուրքիան միակը չէր ու չէ
Նրանց հետ ապրողների կոչումը նրանց չխանգարելն է, նրանց կողքին ապրողները կոչվում են ժամանակակիցներ, նրանց չճանաչողները կորցնելու շատ բան չունեն: Հանճարների հետ դժվար է, առանց հանճարների` անիմաստ: Նրանք` հանճարները, մեզ պես մարդիկ են, բայց առանց պաճուճանքի, առանց հավակնությունների, առանց սեթևեթանքի:
[caption id="attachment_23643" align="alignleft" width="281"]
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)