Գնել Նալբանդյան. Ինչո՞ւ վայելել ջազ և հեռու մնալ քաղաքականությունից
Ջազմենները միշտ էլ խուսափել են քաղաքականությունից, սակայն այն միշտ էլ ձգտել է ջազը ծառայեցնել իրեն: Ջազը, պարզվում է, գաղափարական պայքարի ամենառիթմիկ զենքն է: Սովետական տարիներին շատ տարածված էր հավանաբար ԿԳԲ-ում ստեղծված «Այսօր ջազ կլսես` վաղը հայրենիքդ կծախես» իդեոմեմը:
Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում 2009-ին հետաքրքիր ֆոտոցուցադրություն էր` «Ջազի դեսպաններին» նվիրված: Այս նախագիծը ծնվել էր սառը պատերազմի ամենաթունդ շրջանում` 1955-ին, և ձգվել էր գրեթե երկու տասնամյակ: Իմաստն այն էր, որ պետք է որևէ լուրջ հակակշիռ ունենալ սովետական քարոզչությանը: Գաղափարը ծնվել էլ Հարլեմից դուրս եկած սևամորթ կոնգրեսմենի գլխում. նա կուլտային ջազմեն Դիզզիի մտերիմն էր:
«Նյու Յորք թայմսն» այս նախագիծը կոչել էր «գաղտնի ակուստիկ զենք», և այս անվանումը «կպավ» պետդեպարտամենտի այս մշակութային նախաձեռնությանը: Գաղափարի շուրջ հավաքվեցին Դիզզին, Լուի Արսմթրոնգը, Դյուկ Էլինգտոնը, Բենի Գուդմենը, որոնք ճեղքեցին երկաթե վարագույրն ու գաղափարական տաբուները: Բայց ջազմենները Վաշինգտոնի ուզած դիվանագետները չդարձան:
Գնել Նալբանդյան. Մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել
Գնել Նալբանդյան. Գնոստիցիզմը և գնոստիկները
Գնել Նալբանդյան. Ցեղասպանությունը` շարունակելի. Թուրքիան միակը չէր ու չէ
Նրա իմիջմեյքերների այս «բզիկը» շատ թանկ նստեց մի քաղաքացու վրա, որը ջազ սրճարանում հայտնված նախագահին դիմեց մտերմիկ տոնով` դու-ով: Ջազի պարգևած ազատությանը տրված քաղաքացին զրկվեց ջազից հետո ամենաթանկ բանից` կյանքից: Վայելե՛ք ջազը և հեռո՛ւ մնացեք քաղաքականությունից:
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում