Կարինե Դանիելյան. Իմ տեսակը… անհետացող տեսակ է

Կարինե Դանիելյան. Իմ տեսակը… անհետացող տեսակ է

Արդարացրե՞լ եմ այն, ինչ տրվել էր ինձ իմ կլինիկական մահվան ժամանակ… վախենում եմ:

անհետացող տեսակ

Իմ տեսակը… անհետացող տեսակ է: Էկոլոգի տեսակ է: Դա մարդկանց մի տեսակ է, որոնք միմյանց կապվում են աշխարհի տարբեր անկյուններում ժառանգականությամբ, արժեհամակարգերով, կարծիքներով, մտքերով: Աստծո
կտորը 28 տարեկանում ես վերապրել եմ մի երևույթ, որը հիմա որոշ մարդիկ նաև նկարագրում են. կարճ ժամանակով գնացել եմ այն աշխարհ ու հետ եմ եկել: Ու այդ ժամանակ տրվել է այն հիմնական գաղափարը, որով առաջնորդվել եմ. մեր խղճի ձայնը Աստծո կտորն է մեր մեջ: Եթե այս գաղափարը կրող ես, պետք է ամբողջ կյանքում լսես քո խղճի ձայնը և աշխատես չշեղվել այդ արժեհամակարգից: Աշխատել եմ այդպես անել:

նույն արժեհամակարգով

Ե՛վ մանկության ընկերներ ունեմ, և՛ համալսարանի, բայց նրանք հիմնականում իմ համախոհներն են ու իմ գործընկերները և ոչ միայն էկոլոգիայի ոլորտում: Նրանք ունեն գրեթե նույն մտածելակերպը: Նրանք հիմնականում նույն արժեհամակարգով մարդիկ են. 90 տոկոսը ազգի ներսում է, 10 տոկոսը` ազգի դրսում: Իսկ արժեհամակարգը հիմնմնականում հետևյալն է՝ ազգային ինքնության պահպանություն, կայուն զարգացում: Այս առումով համաշխարհային ցանց կա նաև, որի ներսում մենք իրար ընկերներ ենք համարում. փոխանակում ենք ինֆորմացիա, նորություններ:

վախենում եմ

Արդարացրե՞լ եմ այն, ինչ տրվել էր ինձ իմ կլինիկական մահվան ժամանակ: Կարողացե՞լ եմ արդյոք իմ մնացած կյանքն ապրել խղճիս ձայնին ներդաշնակ, թե՞ շեղվել եմ և չեմ հասկացել…


ՄՈՆՈԼԳՆԵՐ


տաքսու վարորդ

Իմ աշխատանքի բերումով բավական հաճախ եմ լինում արտասահմանում, համաժողովնվների եմ գնում և գիտեմ, որ իմ «դիմանալու սահմանը» մաքսիմում մեկ շաբաթ է: Հետո սկսվում է նոստալգիա, և ինձ թվում է, թե այդ ընթացքում կարևոր բաներ կատարվեցին, որոնց մասին չիմացա: Հասնում եմ Հայաստան ու օդանավակայանից տուն ճանապարհին տաքսու վարորդի հոգին հանում եմ՝ հարցնելով` ինչ է եղել այդ մեկ շաբաթվա ընթացքում:

ժամանակ սպանելը

Ինձ համար մի քիչ անսովոր բան է ժամանակ սպանելը, որովհետև միշտ ժամանակային սթրեսի մեջ եմ և այն ժամանակ եմ միայն ինձ թույլ տալիս թերթ կարդալ, ռադիո լսել կամ հեռուստացույց դիտել, երբ ուժասպառ եմ:

karineփորձություն

Պաշտոնը ամենամեծ փորձությունն է մարդու համար… իմ կարծիքով: Նախ փոխքաղաքապետ եմ աշխատել, հետո` նախարար: Մինչև աշխատելը զարմացել եմ, որ ասում էին, թե մարդու համար պաշտոնն ամենամեծ փորձությունն է: Ասում էի` այդ ի՜նչ մի փորձություն է: Բայց երբ անցնում ես պաշտոնի, հասկանում ես, որ դա ամենամեծ փորձությունն է: Պաշտոնավարման տարիները եղել են իմ կյանքի ամենադժբախտ տարիները: Նախ՝ փոխվեցին հարաբերությունները մարդկանց հետ: Նորմալ հարաբերությունները կարծես վերանում են. երբ պաշտոն ունես, դրանք կա՛մ նախանձի, ատելության դրսևորումնմներ են, կա՛մ քծնանք: Սարսափելի բան է: Երկրորդ՝ իմ պաշտոնավարումը համընկավ սարսափելի բլոկադայի տարիների հետ: Շատ բան էի նախաձեռնում, քիչ արդյունք էի ստանում, և դա ինձ սպանում էր ուղղակի: Ես չորս տարի չեմ քնել, աչքերս բաց՝ գիշերը մտածում էի, որ սա չստացվեց, որ մեքենա չկա, վառելիք ու բենզին չկա… Պաշտոնն ինձ համար սարսափելի բան է:

սնահավատություն

Ինձ հետ հետաքրքիր բաներ կատարվում են… Գիտությունների դոկտոր եմ, բայց վստահ եմ, որ մենք քիչ բան գիտենք մոլորակի մասին, տիեզերքի մասին, այն թելերի մասին, որոնցով մենք կապված ենք մոլորակի ու տիեզերքի հետ, և այն մասին, թե ինչպես են այդ կապերն արտահայտվում: Կան նշաններ, որոնց ես հավատում եմ…

 

Գրել կարծիք