Ալեքսանդր Պոլիվանով. Նորությունը թմրանյութի պես է

Ալեքսանդր Պոլիվանով. Նորությունը թմրանյութի պես է

meduza.io հայտնի կայքի նոր ժանրերի և հատուկ նախագծերի պատասխանատուն newmag-ի հետ զրույցում պատմել է լրագրողի, լրագրության ու ժամանակակից ժուռնալիստիկայի սեփական պատկերացումների մասին:

polivanov

Լրագրությունն ինձ համար նոր լեզվ ի փնտրտուքն է, այն լեզվի, հաղորդակցման միջոցի, որով կարող ես ամենից լավ պատմել, խոսել մարդկանց պատմությունների մասին և պատմել մարդկանց: Երբեմն տեքստային ժանրի որոնումներին է այն ավելի հարմար՝ էսսե, ռեպորտաժ, սյունակ, նաև ինֆոգրաֆիկա, ինտերակտիվ սյունակներ կամ խաղային ֆորմաներ: Այս «իդեալական լեզվի» փնտրտուքը հարատև է, քանի որ մարդիկ փոխվում են, և նրանց հետ փոխվում է շփվելու ձևը:

Ես աշխատում եմ լրատվական կայքում և մշտապես մտածում եմ, որ մի քիչ խենթ են այն մարդիկ, որոնք օրուգիշեր նորություններ են կարդում, հետևում մամուլին: Նորությունը թմրանյութի պես է. երբ սկսում ես տարվել դրանով, առավոտյան առանց այդ չափաբաժնի օգտագործման մի բան այն չէ: Իսկ ովքեր չեն կարդում, ավելի կտրված են կյանքից և ապրում են մեկ ուրիշ կյանքով:

Փաստերն ինձ համար միմիայն փաստ են: Եղել է, կա, տեսել ես՝ վերջ. փաստ է, ու չպետք է այն աղավաղել. ահա ոսկե կանոններից մեկը: Պրոֆեսիոնալ լրագրողը ինձ համար նա է, ով չի դոփում տեղում, մշտապես փնտրում է և փորձում է անել այն, ինչը դեռևս որևէ մեկը չի արել:

Պետք է հաղորդել և մարդկանց օգնել ամենադժվարին պահերին: Իհարկե, բոլոր լրագրողները պետք է առաջին հերթին օգնեն դժբախտության մեջ հայտնված մարդկանց, հետո միայն այդ լուրը հասցնեն խմբագրություն:

Երբեքը՝ լրագրողի համար. ինձ համար կցանկանայի, որ երբեք չհատեմ ու չանցնեմ կարգապահ, ազնիվ, ճշտախոս ու պատասխանատու խմբագրի, լրագրողի սահմանը…


Տես նաև.

Գրել կարծիք