ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սերգեյ Սմբատյան. Մենք երևի այն վերջին սերունդն են

Սերգեյ Սմբատյան. Մենք երևի այն վերջին սերունդն ենք, որ բակ է իջել

ընկերներ
Մենք երևի այն վերջին սերունդն ենք, որ բակ է իջել: Ունեմ ընկերներ դպրոցից, բակից, ուսանողական, նաև երաժշտական աշխարհից, բայց գերակշռող մաս չեն, թեև ես զբաղվում եմ միայն երաժշտությամբ: Ինձ համար ընկերը կյանքում ամենակարևոր բանն է: Երջանիկ եմ համարում ինձ, որ կան մարդիկ, որոնց կարող եմ ընկեր կոչել: Մենք միանման ենք մտածում: Ես կարծում եմ, որ ընկերը մարդու կյանքում գծած այն ուղին է, որով նա իրականում կարող է հպարտանալ: Նրանց շնորհիվ է, որ ինձ կայացած եմ զգում: Աստված ինչո՞ւ է ստեղծել լեզու: Որպեսզի մարդիկ կարողանան շփվել: Եթե մարդկանց հետ հաղորդակցվելու շնորհքն ունես, ուրեմն հենց այնպես չես ապրում:
հռչակ և հեղինակություն
Լինել հայտնի արվեստի բնագավառո՞ւմ: Անհնար է: Երբ դու շփվում ես դասական երաժշտության հետ, շատ կենցաղային է դառնում հայտնի լինելու կամ համբավ ունենալու գաղափարը կամ այն, որ քեզ ճանաչում են, կամ որ մարդիկ գիտեն քո գործունեության մասին: Կարևորը այն է, թե ինչ ես անում բեմի վրա, ու ինչ է քո գործունեությունը: Ես ապրում եմ դասական երաժշտությամբ ու, եթե մարդիկ սկըսեն ճանաչել դասական երաժշտությունը, դրանում կտեսնեմ նաև իմ վաստակը: Ցավոք սրտի, ճանաչում եմ մարդկանց, որոնք նույնպես դասական երաժշտության բնագավառում են, բայց տառապում են հայտնի լինելու մոլուցքով: Չեմ ուզում դա աստղային հիվանդություն անվանել, որովհետև նման հիվանդություն չկա: Պարզապես ես չեմ կարողանում հասկանալ` քանի տոկոսն է հայտնիությունը, ու քանի տոկոսը` կայացած լինելը: Ես սա, իհարկե, բարձր արվեստ ներկայացնողների մասին եմ ասում:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



սեր
Ամեն ինչ սկսվում է սիրուց. դու սիրում ես քո գործը, սիրում ես քո դիմաց կանգնած մարդուն, քո ընտանիքի անդամներին, քո երկրորդ կեսին: Այն, ինչ զգում ենք, Աստծո տվածն է, այն, ինչ արտահայտում ենք, մեր ստեղծածն է: Նույնիսկ չի էլ կարելի դա դնել մի նժարի վրա: Ամեն մարդ պետք է իր մեջ զգա՝ դա ինչ է, այդ պատճառով էլ ես դեմ եմ սիրո մասին խոսելուն: Կարծում եմ՝ դա շատ ինտիմ է: Մարդ պարզապես պետք է դա զգա ու հավատալով ապրի: Ինձ համար կարևոր է սերը ընտանիքի հանդեպ, գործի հանդեպ: Ես հավատացած եմ, որ մարդու կյանքում ամենակարևոր բանը այն է, որ ինքը սիրի: Սիրի այն, ինչ ունի, ինչով զբաղվում է: Պետք է սիրենք անկախությունը, որին հասել ենք, ու հասկանանք, որ դա մեծ բան է:

Տարածել