ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Եթե Հայաստանում քեզ ժպտում են, ու

Գնել Նալբանդյան. Եթե Հայաստանում քեզ ժպտում են, ուրեմն տակը մի բան կա

Սովետում բոլորը համոզված էին, որ ամերիկացիները փողի համար են ժպտում: «Բա դրանց արհեստական ժպի՜տը, յա՛խք», - միաբերան նեղսրտում էին սովետի մարդիկ` նկատի ունենալով ոչ թե շահամոլ կապիտալիստներին, որոնց երեսը սովետում ոչ ոք չէր էլ տեսել, այլ իրենց պես քյասիբներին, նոքյարներին` խանութների վաճառողներին, սրճարանների մատուցողներին, թերթ կամ բանջարեղեն ծախող մարդկանց, ավտոբուսի ուղևորներին, փողոցի պատահական անցորդներին, քնաթաթախ բոմժերին, պուրակներում հեծանիվ քշողներին. մի խոսքով` քեզ ու մյուսներին մշտապես ու անիմաստ ժպտացող բոլոր «արհեստական մարդկանց»:
Այլ էր սովետի քաղաքացին, հատկապես` սովետահայը: Հատկապես` ավանդական հայ տղամարդը: Եթե 3-րդ մասում որևէ մեկը համարձակվեր փողոցում և այն էլ առանց որևէ ակնհայտ պատճառի ժպտալ բոլորի ներկայությամբ, նրան անմիջապես կսաստեին գողական օրենքի ամբողջ խստությամբ. «Ի՜նչ ես ցեպերդ բացել, այ երջո՛, լավ չե՞ս, կազյո՛լ»: Եթե իր հարսնացուի ձեռքը խնդրող երիտասարդը համարձակվեր բարեկամաբար ժպտալ Յոնջալախի ամենահարգված մարդուն` իր ապագա աներոջը, ոչ միայն գաղափարական մերժում կստանար, այլ նաև հայրական ապտակ. «Ուռած ե՞ս, արա՛, հը՞, բա խի ես ապուշի պես ժըպըտըմ»:






Եթե որևէ մեկը Վարդաշենում համարձակվեր նայել թաղի մեջտեղը ոտքերը չռած միլիցիոների աչքերի մեջ ու անմեղ ժպտալ, նրան այնպես բերման կենթարկեին քաղմաս, որ դրանից հետո ստիպված կլիներ մեկուկես տարի բուժել «տրաքած» երիկամները: Այո, ուրախ էր կյանքը սովետում:
Այլ է այսօր: Եվրասիական Հայաստանում ժպտացիր երթուղայինի վարորդին` ուրեմն դրամ չունես կամ ունեցածդ 20.000-անոց է: Տաքսու վարորդը ժպտաց հիմարի տեսք ունեցող ուղևորին` ուրեմն «ջոգել է», որ միամիտ տուրիստ է ու կարող է «կլպել» նրան: Մեքենայի միջից հարազատի պես ժպտացիր պետավտոտեսուչին, ուրեմն վարորդական իրավունքդ մոռացել ես մյուս կուրտկայի գրպանում, դու էլ շտապում ես թարսի պես:
Քննչականի տղերքը ժպտալով քեզ հրավիրեցին բաժին, ուրեմն գործերդ եկող երեքշաբթի ուղարկելու են դատախազություն: Եթե պատգամավորի հայրենասիրական ելույթի ժամանակ նրա ընդդիմախոսները բազմանշանակ ժպտում են քթների տակ, ուրեմն կամ շարիկ են գլորում պլանշետով, կամ պոռնո են նայում հեռախոսով: Եվ ընդհանրապես, եթե Հայաստանում քեզ ժպտում են, ուրեմն տակը մի բան կա:
Մինչդեռ վերջերս Ամերիկայից պատահաբար Հայաստան եկած, հռչակավոր կոմիկ Կոնան Օ’Բրայենը` «արհեստական մարդկանց» բնորոշ մշտական ժպիտով դիմելով հայ տղամարդկանց, խորհուրդ է տալիս հաճախ ժպտալ: Է՜հ, Օ’Բրայեն, Օ’Բրայեն… Նա newmag-ի այս համարի գլխավոր հերոսն է:

Տարածել