[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Ճակատագիրը զորավիգ է լինում «կախականջներին»…
Սա պատահել է դարասկզբին: Տասնհինգամյա հրեա պատանին գաղթում է Միացյալ Նահանգներ: Առաջին իսկ գործողությամբ աշխատանք խնդրելու նպատակով նա այցելում է սինագոգ: Տեսնելով, որ նա գրագետ է, նրան առաջարկում են սպասավորի աշխատանք:
-Չէ, դա ինձ հարմար չէ, -ասում է պատանին:
-Այդ դեպքում մենք քեզ օգնել չենք կարող,-ասում են նրան:
Թևաթափ պատանին մտամոլոր փողոցով քայլելով` 25 ցենտանոց է գտնում: Դրանով նա նարինջ է գնում, ապա քամելով հյութը` այն վաճառում է: Վաճառքից ստացած գումարով նա երկու նարինջ է գնում ու նորից հյութը քամելուց հետո այն վաճառում է: Կամաց-կամաց նա սկսում է ոտքի կանգնել: Տնտեսած գումարով նա սկզբից փոքրիկ մի կրպակ է գնում, որն աստիճանաբար վերաճում է պատկառելի խանութի, ապա նաև` սուպերմարկետի: Քառասուն տարի անց նա արդեն Միացյալ Նահանգների մրգային արքան էր: Օրերից մի օր լրագրողներից մեկը նրա հետ հարցազրույց է անցկացնում:
ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ. Ինչո՞ւ հրեաները հայրենիք չունեն
- Միստր Մորգան, Դուք Միացալ Նահանգների ամենահարուստ ու հեղինակավոր անձանցից մեկն եք, մենք բոլորս ուտում ու խմում ենք ձեր մրգերն ու մրգահյութերը: Ենթադրվում է, որ այս ամենին հասնելու համար Դուք շատ եք սովորել, համալսարան եք ավարտել այնպես չէ՞…
- Ոչ, ես կրթություն չեմ ստացել, ես անգրագետ եմ,- լրագրողին անկեղծորեն խոստովանում է Մորգանը:
- Տեր Աստված, Ձեզ նման մարդը անգրագե՞տ…,- տարակուսում է լրագրողը:
-Պատկերացնում եմ, թե ինչերի կհասնեիք,եթե կրթություն ստացած լինեիք:
-Եթե կրթություն ստացած լինեի, - դառնորեն հոգոց է հանում Մորգանը,- ապա մինչև հիմա սինագոգում սպասավոր աշխատելիս կլինեի…
Նյութի գլխավոր նկարազարդումը՝ Բրիտանական գրադարանի (The British Library) բաց արխիվից: