Նոր մոդա Vintage. Գնել ու կրել հին զարդեր և հագուստ

Նոր մոդա Vintage. Գնել ու կրել հին զարդեր և հագուստ

Գալյանն այս անգամ էլ այն մասին, թե անցյալն ինչպե՞ս ոգեշնչեց ներկան ու ևս մեկ անգամ ձևավորեց ապագան. փորելով աշխարհի լավագույն «վինտաժանոցները»:

Վինտաժ. այս բառը արդեն մի քանի տարի շատ նորաձև է, չնայած խորհրդանշում է այն, ինչ նորաձև է եղել տասնամյակներ առաջ:

Վինտաժային են համարվում 20-60 տարի առաջ արտադրված և այն ժամանակ խիստ նորաձև եղած հագուստներն ու աքսեսուարները: Այն, ինչ թողարկվել է ավելի ուշ, դեռ չափից շատ թարմ է կոլեկտիվ հիշողության մեջ՝ կրկին նորաձև դառնալու համար, և ավելի հաճախ ասոցիացվում է նորաձևությունից դուրս եկածի հետ: Այն, ինչ ունի ավելի քան 60 տարվա պատմություն, ընդունված է անվանել անտիկվարիատ: Վինտաժի հմայքը դժվար է գերագնահատել: Այն կրում է անցած օրերի էսթետիկան և մթնոլորտը, մարդկանց պատկերացումը գեղեցիկի և նորաձևության մասին: Ի տարբերություն այժմ կարված և հնով ոգեշնչված հագուստների՝ վինտաժը ավելի գրավիչ և հետաքրքիր է, քանի որ կարված է այն ժամանակին բնորոշ գործվածքներից և տեխնոլոգիաներով, որոնք հաճախ այսօր չեն կիրառվում կամ փոխարինվում են ավելի էժան՝ չինական արտադրությամբ:

57 PRINT11

Վինտաժային հագուստն ունի ևս մեկ շատ կարևոր առավելություն. այն գրեթե ունիկալ է և գրեթե բացառվում է, որ կրելով վինտաժ՝ կհանդիպեք նույն look-ով մեկ ուրիշին: Համաձայնե՛ք, որ մասսմարկետի պայմաններում, երբ նույնիսկ ամենալուքային հագուստներն արտադրվում են հազարավոր օրինակներով, սա շատ մեծ առավելություն է: Վինտաժը թույլ է տալիս կառուցել իսկապես անկրկնելի look-եր, վերանայել անցյալն ու այն նորովի մատուցել այսօրվա իրականության մեջ:

Այս ամենը գնահատում են նորաձևության իսկական սիրահարներն ու ամենանորաձև աստղերը: Հնարավոր է՝ հենց նրանք՝ Քեյթ Մոսսը, Դիթա ֆոն Տիզը կամ Նատալի Փորթմանը, նպաստեցին վինտաժի այնքա՜ն մեծ տարածմանը, որի ականատեսն ենք այսօր: Վինտաժային նորաձևությունը փոխեց վինտաժային շուկան, ամբողջ նորաձևությունը և զգալի ազդեցություն գործեց պոդիումային նորաձևության և street style-ի վրա:

Բարձր պահանջարկը բերեց ն աև վինտ աժի գների աճ: Վերջին տասնամյակի ընթացքում այն ավելացել է մի քանի ա նգ ամ: Բա ցի դրանից՝ նորաձևության այս ուղղության հանդեպ հետաքրքրությունը բերեց վինտաժի զարգացման ու տարանջատման:



Այսօր, բացի վինտաժային խանութնե րից և շուկաներից, նորաձևության խոշոր կենտրոն-քաղաքներում կարելի է տեսնել բազմաթիվ մասնագիտացված վինտաժներ, որոնք վաճառում են, օրինակ, միայն հին համազգեստ, բայքերական կամ երեկոյան հագուստ կամ, ասենք, ներքնազգեստ:

333

Ցավոք, Երևանում չկա վինտաժի մասնագիտացված խանութ: Իհարկե, հետաքրքիր իրեր կարելի է գտնել վերնիսաժի համապատասխան հատվածում, բայց դա ավելի շատ բացառություն է: Կարծում եմ ՝ վինտաժ մշակույթի զարգացումն այս կամ այն քաղաքում պահանջում է բնակիչների fashion հետաքրքրվածություն առնվազն մի քանի տասնամյակի ընթացքում: Իսկ Երևանում, հնարավոր է, նոր է ձևավորվում այն խավը, որը իսկապես սիրում է նորաձևությունը՝ բառի ճիշտ, ոչ քաղքենիական իմաստով:

Առաջարկում եմ մինի ճանապարհորդություն աշխարհի լավագույն վինտաժ խանութներով: Հնարավոր է՝ հաջորդ անգամ այցելելով այս քաղաքները՝ Դուք Ձեզ հետ Երևան բերեք, օրինակ, 60-ականների վերնաշապիկներ կամ 70-ականների վզկապներ և պայուսակներ:

Կարծում եմ՝ արդարացի կլինի սկսել Լոնդոնից: Բրիտանացիների տարբերվելու ձգտումը հանգեցրել է վինտաժ ինդուստրիայի զարգացմանը: Այն այստեղ ազնիվ է, «կեղտոտ» և աուտենտիկ: Ունենալով նորաձևության և փոփ մշակույթի հսկայական ժառանգություն՝ բրիտանացիները հեշտությամբ և հաճույքով խառնում են 60-ականների մոդերի և 70-ականների պանկերի լոնդոնյան fashion մշակույթը: Ամենահայտնի վինտաժային խանութների ցանցը թերևս «Beyond Retro»-ն է:

Ի տարբերություն Լոնդոնի՝ փարիզյան վինտաժն ավելի բուրժուական է և օրգանիկ: Չէ՞ որ շարքային փարիզուհին «Chanel» պայուսակը կամ «Yves Saint Laurent» վզկապը ժառանգել է իր տատիկից և չափազանց ներդաշնակ կարող է այն համադրել այսօրվա հագուստների և աքսեսուարների հետ: Վինտաժը Փարիզում կգտնեք բազմաթիվ շուկաներում ու խանութներում, որոնք վաճառում են և՛ լումաներ արժեցող հին հագուստ, և՛ վինտաժային Haute Couture, որը կարող է արժենալ մի քանի հազար եվրո: Լավագույն խանութներն են՝ «Ragtime», «Coiffeur Vintage», «Free’p Star»:

57 PRINT

Իտալիայում վինտաժն ամենուր է, նույնիսկ ոչ այնքան մեծ և առաջին հայացքից նորաձևությունից հեռու քաղաքներում (չնայած Իտալիայում նորաձևությունից հեռու դժվար է պատկերացնել): Բնականաբար, վինտաժային խանութների լավագույն ընտրանին կգտնեք fashion մայրաքաղաքներում՝ Հռոմում, Միլանում և Ֆլորենցիայում: Հանրահայտ իտալական տների կուլտային մոդելները հաճախ հանդիպում են հենց վինտաժներում:

Փսիխոդելիկ «Pucci»-ի և «Gucci»-ի հանրահայտ ֆլորա պրինտով վզկապները կարելի է գտնել նույնիսկ մասնագիտացված շուկաներում: Հռոմում շրջե՛ք Cavour թաղամասի բազմազան վինտաժներով, Միլանում այցելե՛ք բուրժուական «Cavalli & Nastri» և «Franco Jacossi» խանութները, իսկ Ֆլորենցիայում՝ իմ սիրելի «Angelo Vintage»-ը: Հենց այստեղ եմ գտնում իմ ամենասիրելի պիջակները և «թիթեռ» փողկապները:

Համոզված եմ՝ այս տողերը կարդացողներից շատերը ամռանը կլինեն Բարսելոնայում: Վինտաժ գնումների համար պետք է ուղևորվել Calle Riera Baixa փողոց, որտեղ կարելի է գտնել ամեն ճաշակի և գրպանի համար նախատեսված հագուստ անցյալից:

Նյու Յորքում վինտաժը կարծես առավել, քան մյուս քաղաքներում, ստատուսային է և վկայում է կրողի բոհեմականության, օրիգինալության և բարձր ճաշակի մասին: Այստեղ, իհարկե, պետք է որսալ նյույորքյան լեգենդ «Halston» ապրանքանիշի զգեստները, խելահեղ ակնոցներ և «Ralf Lauren»-ի՝ անցած տասնամյակների նմուշները: Շոփինգի համար պետք է գնալ «Resurrection», «Beacons Closet» և «Buffalo Exchange»:

444

Եվ, իհարկե, ԼԱ: Աստղերի պաշտամունքը, հիպիական անցյալը և կյանքը վայելելու 24-ժամյա ռեժիմը հանգեցրել են ամենացայտուն, տեղ-տեղ գռեհիկ, բայց շատ ռոմանտիկ և բոհեմյան վինտաժային մշակույթի զարգացմանը: Լոս Անջելեսի վինտաժներում միաժամանակ կգտնեք երեկոյան զգեստներ և բայքերական բաճկոններ: «Decades Vintage», «It’s Vintage Darling», «Jet Rag», «VintageLA». ահա հետաքրքիր խանութները:

 

Գրել կարծիք