Սպիտակ տան գլխավոր դերձակը, որ նաև երկրի առաջին դեմքն է
ԱՄՆ 17-րդ նախագահ Էնդրու Ջոնսոնը (1865-1869) դերձակ էր, նա անձամբ կարում էր նաև իր կոստյումները նույնիսկ նախագահ դառնալուց հետո:
ԱՄՆ 17-րդ նախագահը երբեք դպրոց չի այցելել, կարդալ սովորել է ինքնուրույն:
Ջոնսոնին ընտրել են Թենեսի նահանգի Գրինվիլ քաղաքի քաղաքապետ, երբ նա ընդամենը 22 տարեկան էր: Նախքան քաղաքացիական պատերազմը, ապագա նախագահը ստրկության ջատագով էր: Ջոնսոնը հարավային նահանգներից ընտրված միակ սենատորն էր, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ համարձակվել էր դեմ արտահայտվել հարավի անկախությանը:
[ The President ]
- Դպրոց չավարտած, բայց գիտելիքով պատերազմ հաղթած նախագահը. Ա. Լինքոլն
- Անհաջողակ ու հարբեցող. ԱՄՆ-ը ունեցել է նաև այսպիսի առաջնորդ
- Ինչո՞ւ էր Ջեյմս Բյուքենենը ԱՄՆ վատագույն նախագահը
Ջոնսոնը Աբրահամ Լինքոլնի առաջարկով դարձավ նրա փոխնախագահը: Լինքոլնի սպանությունից մի քանի ժամ անց կայացավ նրա երդմնակալության արարողությունը:
Ջոնսոնը եղել է առաջին նախագահը, ում Կոնգրեսն անվստահություն է հայտնել, նրան պաշտոնից հեռացնելու որոշումը չի կայացվել ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ: Նման դեպք այլևս չի եղել մինչև Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու հայտնի սկանդալը: