Արևմտյան լրատվամիջոցը հարմարվում է Արևելյան բռնապետին
Ապրիլի 26-ին Ադրբեջանում հրապարակվեցին վիճակագրական տվյալներ, ըստ որոնց նախագահ Ալիևի վարկանիշը հասել է 97 տոկոսի: Հարցումն իրականացրել էր ադրբեջանական «Ռեյ» մոնիտորինգային կենտրոնը մայրաքաղաք Բաքվում: Ալիևի 97 տոկոսանոց վարկանիշը ներկայացվեց բոլոր լրատվամիջոցներով: Ադրբեջանցի դեռևս չբանտարկված ընդդիմադիրները 97 տոկոս թիվը որակեցին ծիծաղելի՝ հավելելով, որ իրենք այլ բան չէին էլ սպասում:
Նույն օրը Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծաառայությունը ապրիլին իր կայքում ուշագրավ հարցում էր կազմակերպել: Հարցը հնչում էր այսպես.
Ձեր կարծիքով, ո՞րն է ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու գլխավոր պատճառը:
Հետաքրքիր էր տեսնել, թե ինչ է մտածում Ադրբեջանի հասարակության այն հատվածը, որը ժամանակա առ ժամանակ երեսը թեքում է մեդիադաշտը գրաված պետական ու պրոալիևյան լրատվամիջոցներից և մտնում չեզոք ռեսուրսներ: Հարցման մասնակիցների համար առաջարկվում էր 5 տարբերակ:
«Պանամական փաստաթղթեր». Ալիևյան կլանի օֆշորային կայսրությունը
Ինչևէ հարցման մեկնարկից մի քանի ժամ անց հետաքրքիր բան տեղի ունեցավ: Հանկարծ առաջին և երկրորդ տարբերակների տոկոսները հավասարվեցին՝ 6,5-ական, 5,9-ական, 4,8-ական և այլն: Թվերն անընդհատ փոխվում էին, անընդհատ աճում էր «Ռուսական դավադրության» կողմնակիցների թիվը, ձայներ էր հավաքում նույնիսկ քվեարկության 5-րդ տարբերակը: Սակայն Հայաստանի և Ադրբեջանի մեղավորության օգտին քվեարկածների թիվը մնում էր տարօրինակորեն հավասար: