Արևմտյան լրատվամիջոցը հարմարվում է Արևելյան բռնապետին

Արևմտյան լրատվամիջոցը հարմարվում է Արևելյան բռնապետին

newmag-ը վերլուծել է ապրիլի 26-ին Ադրբեջանում հրապարակված ուշագրավ վիճակագրական տվյալները, ըստ որոնց նախագահ Ալիևի վարկանիշը 97 տոկոս է:

Ապրիլի 26-ին Ադրբեջանում հրապարակվեցին վիճակագրական տվյալներ, ըստ որոնց նախագահ Ալիևի վարկանիշը հասել է 97 տոկոսի: Հարցումն իրականացրել էր ադրբեջանական «Ռեյ» մոնիտորինգային կենտրոնը մայրաքաղաք Բաքվում: Ալիևի 97 տոկոսանոց վարկանիշը ներկայացվեց բոլոր լրատվամիջոցներով: Ադրբեջանցի դեռևս չբանտարկված ընդդիմադիրները 97 տոկոս թիվը որակեցին ծիծաղելի՝ հավելելով, որ իրենք այլ բան չէին էլ սպասում:

Նույն օրը Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծաառայությունը ապրիլին  իր կայքում ուշագրավ հարցում էր կազմակերպել: Հարցը հնչում էր այսպես.

Ձեր կարծիքով, ո՞րն է ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու գլխավոր պատճառը:  

Հետաքրքիր էր տեսնել, թե ինչ է մտածում Ադրբեջանի հասարակության այն հատվածը, որը ժամանակա առ ժամանակ երեսը թեքում է մեդիադաշտը գրաված պետական ու պրոալիևյան լրատվամիջոցներից և մտնում չեզոք ռեսուրսներ: Հարցման մասնակիցների համար առաջարկվում էր 5 տարբերակ:

2016-04-26 18_41_17-Qarabağda sülhə ən birinci maneə nədir_ (Forum)2016-04-26 18_48_48-Qarabağda sülhə ən birinci maneə nədir_ (Forum)
2016-04-26 18_42_24-Qarabağda sülhə ən birinci maneə nədir_ (Forum)

Առաջին տարբերակում որպես պատճառ առաջարկվում էր Հայաստանի համառությունը, այսինքն Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը: Երկրորդ տարբերակը կարգավորման բացակայության մեղքը գցում էր Ադրբեջանի անզիջում դիրքորոշման վրա: Երրորդ տարբերակի օգտին քվեարկելու դեպքում ձախողված կարգավորման պատասխանատու էր համարվում Ռուսաստանը և տարածաշրջանում նրա ծրագրերը: Չորրորդ տարբերակին քվեարկելու դեպքում անձը գլխավոր մեղավոր էր համարում միջազգային կառույցներին: Եվ վերջապես հարցման հինգերորդ պատասխանը ենթադրում էր դրույթը, որ Ղարաբաղի հարցը վերջին տարիներին չափից ավելի է բարդացել և այն լուծելը գրեթե անհնար է:

harcum 1

Քվեարկության առաջին ժամերին հետաքրքիր պատկեր էր: Սովորական էր, որ քվեարկության արդյունքով հակամարտության կարգավորման բացակայությունը բարդվում էր Ռուսաստանի վրա: Այդ թիվն անընդհատ փոխվելով չէր իջնում 75 տոկոսից: Դա կանխատեսելի էր՝ հաշվի առնելով թե՛ Ազատություն ռադիոկայանի քաղաքական գիծն ու քարոզչական ուղղվածությունը, թե՛ Ադրբեջանում քառօրյա պատերազմից առաջ և հետո տիրող հակառուսական տրամադրությունները:  Հարցման մասնակցիների 5 տոկոսից քիչ ավելին գլխավոր մեղավոր էր ճանաչում միջազգային կազմակերպություններին՝ այս դեպքում թերևս ԵԱՀԿ Մինսկի խմբին: Իսկ պատասխանի 5-րդ տարբերակը՝ խնդրի չափազանց բարդ լինելը, ընդհանրապես ձայն չէր հավաքել:

Ուշագրավն այն էր, որ քվեարկության սկզբնական շրջանում մասնակիցների 10  տոկոսից ավելին կարծում էր, որ գլխավոր խնդիրը Ադրբեջանի զիջումների չգնալն է: Եվ միայն 5,3 տոկոսը մեղադրում էր Հայաստանին՝ համառության համար:

Պետք է նշել, որ հարցումն իրականացվում էր ադրբեջաներենով և հայերի մասնակցությունն այս հարցմանը դժվար թե մեծ լիներ: Քվեարկության նման արդյունքը միանգամայն տրամաբանական էր՝ հաշվի աչնելով, որ Հայաստանի տարբեր շրջանակներում քննարկվում էր բանակցությունների ընթացքում փոխզիջման, Արցախի անկախության գործընթացի դիմաց 5 շրջաններ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: Սրան հակառակ Ադրբեջանը շարունակում է պնդել ամեն ինչ կամ ոչինչ տարբերակի վրա:


[ Արևելյան խոհանոց ]


Ինչևէ հարցման մեկնարկից մի քանի ժամ անց հետաքրքիր բան տեղի ունեցավ: Հանկարծ առաջին և երկրորդ տարբերակների տոկոսները հավասարվեցին՝ 6,5-ական, 5,9-ական, 4,8-ական և այլն: Թվերն անընդհատ փոխվում էին, անընդհատ աճում էր «Ռուսական դավադրության» կողմնակիցների թիվը, ձայներ էր հավաքում նույնիսկ քվեարկության 5-րդ տարբերակը: Սակայն Հայաստանի և Ադրբեջանի մեղավորության օգտին քվեարկածների թիվը մնում էր տարօրինակորեն հավասար:

harcum 2

Դժվար է հավատալ, որ 3-4 ժամ շարունակ երկու տարբերակների օգտին մշտապես միևնույն տոկոսով մարդիկ էին քվեարկել: Տպավորությունն այնպիսին էր, որ առաջին 2 տարբերակի օգտին քվեարկությունը դադարեցվել էր կամ դրանք դիտմամբ հավասար էին ներկայացվում ոմանց  չզայրացնելու կամ չնեղացնելու համար:

harcum 3

Իսկ օրվա վերջում «ամեն ինչ ընկավ իր տեղը»:  Հայաստանի դիրքորոշումը մեղավոր համարող տարբերակը ավելի շատ ձայներ ստացավ, քան Ադրբեջանին մեղադրող տարբերակը:

Գրել կարծիք