Բիլ Քլինթոն. Սեքս և սուտ
Վաշինգտոն, 1998 թվական: Փակ են բոլոր կառավարական կառույցները: Հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ բյուջեի հարցում: Ոչ ոք Սպիտակ տանը անվճար չի աշխատում, միայն պրակտիկանտները: Եվ նախագահին պիցցա տանելը հիանալի հնարավորություն էր, որ 22-ամյա պրակտիկանտը ծանոթանա նախագահի հետ ու առանձնանա:
Քլինթոնի լիբիդոն մեկ անգամ չէ, որ անախորժությունների պատճառ էր դարձել:
Պոլա Ջոնսի հետ արկածը ուղեկցել էր նրան Սպիտակ տանը: Նեղ շրջանակները վաղուց գիտեին այդ մասին: Պոլա Ջոնսը լրատվամիջոցներին պատմեց անգամ մանրամասները:
-Նա նստեց բազմոցին, արձակեց տաբատը, թեքվեց դեպի ինձ ու օրալ ակտ խնդրեց,- հայտարարեց Պոլա Ջոնսը:
Պոլա Ջոնսը դատարան դիմեց` Բիլ Քլինթոնին մեղադրելով սեռական ոտնձգության մեջ: Ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ 1998 թվականի հունվարի 17-ին նախագահի դեմ հայց ներկայացվեց դատարան: Բիլ Քլինթոնին հրավիրեցին դատարան. դա արդեն իսկական սենսացիա է:
Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»
Լինդա Տրիպն էր հիմնական վկան՝ Մոնիկա Լևինսկու ընկերուհին, որին նախագահի նախկին սիրուհին պատմում էր իր և Քլինթոնի սիրավեպի բոլոր մանրամասները: Քլինթոնի հանդեպ ատելությունը Տրիպին դրդել էր ձայնագրել նախագահի ու Լևինսկու բոլոր խոսակցությունները: Գործի ամենաթունդ պահին նախագահը ստացավ ամենազորեղ հարվածը. Տրիպը ձայնագրությունները հանձնեց Սթարին:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)