Բրենդային դարաշրջան. Որո՞նք են աշխարհի ամենաթանկ ապրանքանիշները

Բրենդային դարաշրջան. Որո՞նք են աշխարհի ամենաթանկ ապրանքանիշները

newmag-ը պատմում է բրենդային մշակույթի ձևավորման և այն մասին, թե որքան արժեն աշխարհի հայտնի ապրանքանիշները:

6 դար առաջ ո՞վ կմտածեր, որ այրվող մետաղի հետքը կարող է դառնալ շքեղության և որակի նշան: Burn` այրել, brond` ջահ, և հին սկանդինավյան brandr`  կնիք, որը դրոշմվում էր կենդանիների, հետագայում նաև գինիների վրա ու խորհրդանշում բարձր որակ: Այրվող անցյալով Brand-ը 21-րդ դարում դարձավ բարձր պահանջարկ և առաջարկ թելադրողը, նաև բարձր խավի սպառողների ուղենիշը:

Բրենդ ու բրենդային համբավ կարող է ունենալ ամեն ինչ` ժամացույցը, հագուստը, սնունդը, հանգստավայրը, ֆուտբոլի թիմը, հեռուստաընկերությունը, մեքենան և նույնիսկ մարդը:

Քիմ Քարդաշյանը համարվում է ամերիկյան բրենդ, որովհետև նրա բրենդը ձևավորել են ամերիկացիներն ու դարձրել ամենացանկալի կնոջ համաշխարհային բրենդ: Մեքենան պետք է լինի գերմանական` աքսեոմատիկ արտահայտությունը ձևավորել են ավտոբրենդները: Mercedes-ը, BMW-ն որակի հաշվին համաշխարհային շուկայում դաջեցին գերմանական մեքենաների որակի իրենց դրոշմը: Becherovka-ն էլ դարձել է չեխական ալկոհոլային խմիչքների ամենահայտնի բրենդը:



Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում գրանցված է ավելի քան 20 մլն միավոր ապրանքանշան` բրենդ: Պարտադիր չէ, որ թանկ լինի այն ամենն, ինչը բրենդայինի համարում ունի: Սակայն հենց բրենդի գինը բարձր է: Millward Brown միջազգային գործակալությունը հաշվել է ու հրապարակել աշխարհի ամենաբարձրարժեք ու հայտնի բրենդների գները:

Առաջին հորիզոնականում է ամերիկյան ինտերնետ-հսկա Google-ը, որի արժեքը այս պահին 229 մլրդ դոլար է:

Այդ բրենդի գինը մեկ տարում բարձրացել է 32%: Երկորդ հորիզոնականը զբաղեցրել է դարձյալ ամերիկյան ընկերություն` Apple-ը. այս բրենդը գնահատվում է 228 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում է հռչակավոր Microsoft կորպորացիան` 121 մլրդ դոլարով:

Աշխարհի ամենաթանկ բրենդների մեջ են նաև չինականները: Եվ առաջին անգամ ամենաթանկը ոչ թե Samsung-ն է, այլև Alibaba-ն, որի արժեքը 49.3 մլրդ դոլար է, իսկ Samsung-ինը` 19.5 մլրդ դոլար:

Բրենդը պատմություն է, որը ձևավորվում է տասնամյակների ընթացքում և դառնում երկրի այցեքարտը: Ո՞րն է մեր երկրի բրենդը. հստակ պատասխան դեռ չկա: Հաշվի առնելով, որ բրենդը նախևառաջ շուկայական հարաբերությունների գործիք է և ապահովում է նոր ներդրումներ, Հայաստանի կառավարությունը մտադիր է մեր երկրում նոր բրենդներ զարգացնել: Հեռանկարային են կրթությունը, գիտելիքն ու զբոսաշրջությունը:

Գրել կարծիք