Ուշադրության 3 գույնը. Ինչպե՞ս հաղթահարել անուշադրության սովորույթը
Երևի չկա մարդ, որը չի տառաապել անուշադրությունից. կորցրել է փաստաթուղթ, տան դռան մոտ է հայտնվել գրասենյակի բանալիով, ներկայիս ընկերուհուն կոչել է նախկին կնոջ անունով: Բայց և այնպես, մենք շարունակում ենք մեքենայի ղեկին գրել sms, խորհրդակցության ժամանակ ստուգում ենք էլեկտրոնային փոստը, սիրելի սերիալի ժամանակ էլ մարմնամարզություն ենք անում՝ ուրախանալով, որ ժամանակ շահեցինք: Մենք զարգացնում ենք թայմ-մենեջերի ունակությունները, խմում ենք բիոհավելումներ, որպեսզի հասցնենք ավելի շատ բան ու ըմբռնենք ավելի շատ:
Մինչդեռ, առաջին հերթին պետք է հասկանալ, ինչպես է աշխատում ուշադրությունը, ու սովորենք այն կենտրոնացնել:
Այս մասին իր գրքում ընթեցողին համոզում է Դենիել Գոուլմանը(«Focus: The Hidden Driver of Excellence »): Նա գրում է, որ ուշադրությունը բազմաբնույթ երևույթ է: Գոուլմանն առանձնացնում է կենտրոնանանալու երեք տեսակ՝ ներքին (inner), էմպատիկ (other) և արտաքին (outer):
- Ներքին ֆոկուսը նշանակում է գիտակցում և ներքին ձայնը լսելու ունակություն: Այն օգնում է իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները, կազմել նպատակներ և ձևավորել անձնական կարծիք: Այն կարգավորվում է կոգնիտիվ ինքնահսկողությամբ:
- Երկրորդ՝ էմպատիկ տիպի ֆոկուսը կախված է զգացմունքային ինտելեկտից (EQ)` մարդկանց ընկալելու, նրանց զգացմունքները, շարժառիթներն ու մտադրությունները հասկանալու ունակությունից: Այդ տեսակ ուշադրությունը օգնում է կառուցել արդյունավետ համագործակցություն:
- Եվ վերջապես, արտաքին ուշադրությունը անհրաժեշտություն է, որպեսզի կարողանալ հասկանալ պատճառահետևանքային կապը, տեսնել իրավիճակը ամբողջական պատկերով և կարողանալ կանխատեսել:
Ըստ Գոուլմանի հատկապես վտանագվոր են ամենահաս տեխնոլոգիաները: Մենք ավելի հաճախ շփվում ենք գաջեթների, քան կենդանի մարդկանց հետ, և այդ սովորույթը լի է լուրջ վտանգներով: Բարդ կոգնիտիվ ֆունկցիաների (այդ թվում՝ ուշադրությունը կենտրոնացնելու, զգացմունքները ցուցադրելու, էմպատիա ցուցաբերելու) համար պատասխանատու է ուղեղի պրեֆրոնտալ կեղևը:Այն ձևավորվոում է պատանեկան տարիքի վերջում: Այդ հատվածի ֆունկցիոնալությունը ակտիվ պահելու համար անհրաժեշտ է կարդալ գրքեր, լսել դասախոսություններ:
Օգտակար է կարդալ նաև՝
- Արդյունավետ աշխատելու նոր նախապայմանն ազատ աշխատանքային գրաֆիկն է
- Ինչպես ազատվել մշտական զբաղվածությունից
- 5 խորհուրդ, թե ինչպես ազատվել սոցիալական կայքերի կախվածությունից
- Ինչպե՞ս շփվել «անտանելի» մարդկանց հետ
Պատկերացրեք, որ նստած եք սրճարանում ու լսում եք ձեր ծանոթի մանրամասն հաշվետվությունն իր արձակուրդից: Շուտով, ձեր ուշադրությունը կսկսի թափառել, եւ ահա, դուք լսում եք կողքի սեղանիկի մարդկանց խոսակցություններից հատվածներ, իսկ աչքի պոչով էլ նայում եք հոկեյ: Ակնհայտ է, որ նման իրավիճակում ոչ մի գործ էլ ամբողջ ուժով չեք անի: Ոչ պակաս ակնհայտ է, որ որոշ մարդկանց ու գործերի ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան ուրիշներին, իսկ առավելություն տալիս ենք՝ մեր ներքին տրամադրվածությամբ:
1958 թվականին բրիտանացի հոգեբան Դոնալդ Բրոդբենտն ապացուցել է, որ ընկալումն ունի «բացթողնման ունակություն» եւ ինչ-որ օբյեկտի ուշադրություն դարձնում ենք մեկ ուրիշի հաշվին:
Իսկ Ջորջ Միլլերն էլ ապացուցել է, որ կարճատև հիշողության ծավալը յոթ է՝ գումարած-հանած երկու օբյեկտ: Բայց ամեն մեկիս վրա ամեն րոպե փուլ է գալիս տարատեսակ ազդանշանների տարափ, այդ պատճառով էլ ուղեղը անդադար պետք է ընտրի, թե որ մեկը հիշի ու ընկալի:
Տեղանքի սկանավորումը, ինֆորմացիայի ստացումը, վերլուծումը ու որոշման կայացումը սահմանափակում են ուղեղի ռեսուրսները, եւ ուղեղը ստիպված է անընդհատ անցնել նոր օբյեկտի: Որպեսզի վերադառնաք ու ավարտեք գոնե մեկ խնդիր, պետք են հավելյալ կոգնիտիվ ջանքեր: Իրավիճակն ավելի է բարդանում…
Կարդա նաև

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)

10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)
