ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տնտեսական ճգնաժամից դուրս գալու այլընտրանք

Տնտեսական ճգնաժամից դուրս գալու այլընտրանք

Շատ հաճախ հարց եք տալիս, երբեմն էլ՝ բարկացած արձանագրում. «Ի՞նչպես անգործ նստած սպասել խորհրդավոր կայունացման, որը ոչ մի կերպ չի գալիս և ոչինչ չի կայունացնում: Ասա´ մեզ, ի՞նչ անենք, որպեսզի գոյատևենք այս անսահման մոլեգնացող ճգնաժամի պայմաններում»: Մի փոքր հուշում.

Լավագույն ներդրումը թանկարժեք մետաղների մեջ չէ, այլ այն մարդկանց մեջ, որոնց դուք սիրում եք, երազանքների, գիտակից ու արժանավայել կյանքի մեջ է:

Այստեղ ինչ-որ մեկը քթի տակ կծիծաղի. «Լավ, ինչպե՞ս մեզ կապացուցես այդ միամիտ իդեալիզմը»:
Բայց դուք այստեղ սկսեցիք հասունանալ. երևում է՝ մարդկանց խմբավորումների մեծ համակարգերը` քաղաքական, սոցիալական, տնտեսական, այնպես արագ չեն ստեղծում հաճելի և իմաստալից բարեկեցություն, ինչպես մենք կցանկանայինք: Ցինիկ մտածելու դեպքում էլ միջակությունից բարձր մակարդակ չեք ունենա:
Այնպես որ, լսե´ք:
Եթե բոլորն իրենց փողը ներդնեն ոսկի ձեռք բերելու համար, ոսկու գինը կբարձրանա և կծակի առաստաղը: Եթե ներդրումներ անենք արժեթղթեր ձեռք բերելու համար, կհարստանան կառավարիչները: Իսկ եթե դուք որոշեք ինքներդ ձեզ ներդնեք մի ոլորտում, որը ձեզ իսկապես կգրավի, (օրինակ դուք ուզում եք դառնալ երաժիշտ, դերասան, խոհարար, և գումար եք ծախսում սովորելու համար, նպատակ ունենալով, դառնալ աշխարհի ամենալավ մասնագետը), և եթե գոնե ինչ-որ մեկը նույնպես իրեն իր երազանքին նվիրի, հետո էլ ձեր օրինակին կհետևեն մյուս մարդիկ, ապա, կտեսնեք, որ տնտեսությունը նոր ռիթմ է ձեռք բերում:


Հասցրո´ւ ապրել. Սեփական ժամանակը տնօրինելու 3 եղանակ





Ձեր ապրելակերպն է՝ այցելել դերասանական, երաժշտական դասընթացների, մասնակցել դասախոսությունների, սեմինարների, գիրք կարդալ, ճանապարհորդել: Այս ամենը շարժառիթ կլինի օգտակար գործով զբաղված մարդկանց համար, և նրանք կօգնեն իրականացնել ձեր երազանքը: Այսպես կսկսեն պայթել հասարակության անարդյունավետ բարիքի փոքր պղպջակները (թանկարժեք մետաղների գները), և կիջնեն թոփ-մենեջերների ուռած բոնուսները:
Առաջին հերթին ձեր միջոցները ծախսեք նրանց համար, որոնք ձեզ համար թանկ են:

Զարգացրեք նրանց ընդունակությունները, միասին ժամանակ անցկացրեք, մտածեք և կազմակերպեք նշանակալի իվենթներ, բայց ամեն անհեթեթ բանի վրա գումար մի ծախսեք: Եվ վերջապես ինքներդ ապրեք իմաստալից կյանքով: Եթե դուք ներդրում անեք սոցիալական ուղղվածություն ունեցող բիզնեսում, այլ ոչ թե արժեթղթեր ձեռք բերելու համար, եթե դուք աշխատանք փնտրեք ոչ միայն աշխատավարձի համար, այլև հաշվի առնեք այն, կազմակերպության ներդրումը շրջակա միջավայրում, ոչ թե ինչ-որ ֆինանսական ոլորտում, ապա տնտեսությունը ոչ միայն նոր ռիթմ կստանա, այլև դուք դրա վրա բոլորովին նոր շարժիչ կդնեք:
Եթե որոշ մարդիկ սովորեին այդպես խելացի ներդնել իրենց ռեսուրսները, ապա մենք կթողնեինք այդ զզվելի ու անսահման առատությունն ու գերսպառումը՝ «ավելի շատ-ավելի արագ-ավելի էժան-ավելի լավը»:

Կմոտենայինք էվդեմոնիային (հունական՝ ευδαιμονία բառից, որը նշանակում է բարեկեցություն, երջանկություն), այսինքն՝ իմաստալից ու բարեկեցիկ կյանքին, կմտնեինք մարդկային հուսալի կապիտալ, այլ ոչ թե արժեթղթերի տեսքով թափոնների զանգվածային առևտուր:


Ինչպե՞ս սովորել կարդալ շաբաթական մեկ գիրք





Ես ձեզ չեմ առաջարկում ֆինանսապես սնանկանալ՝ հոգևոր, ինտելեկտուալ, զգացմունքային և մարդկային հարստություն որոնելով: Ո´չ, ես համարում եմ, որ այն տնտեսությունը, որ մենք կառուցում ենք և որով ապրում ենք, պետք է մեզ միշտ ճգնաժամից դուրս գալու այլընտրանք առաջարկի:
Իսկական բարեկեցությունը հիմնված է հավասարակշռության վրա: Ժամանակն է՝ բոլորիս և յուրաքանչյուրին հասկանալու, որ բարեկեցությունը այն չէ, որ կարող ես գնել ամբողջ խանութը, նայել ռեալիթի-շոու:

Ոչ, լսե´ք, թե ինչպես եմ ես հասկանում բերեկեցությունը:
Այն, ինչը կարելի է ստեղծել և չի կարելի գնել, տնտեսության համար անհրաժեշտ որակական թռիչքն է: Ահա այս ձգձգվող ճգնաժամը: Ի՞նչ է այն: «Մեծ լճացում»:Ի՞նչն է կանգնած, ի՞նչն է դադարել զարգանալ: Մարդկային պոտենցիալը. ահա, թե ինչ: Դրա համար էլ մեգաճգնաժամը չի վերջանում:
Սա ոչ թե մոտիվացիա է, այլ մարտահրավեր: Անսահման և ընդարձակ տնտեսական ճգնաժամը դեռ նոր է սրվում: Ինչպես տնտեսագետներն են ասում, կապիտալը հոսում է ֆինանսական գործիքների՝ ոսկու, բաժնետոմսերի և պարտատոմսերի մեջ:
Կապիտալի ամենահուսալի պահետը մարդկային հարաբերություններն են, հասարակական կապերը, այն ամենը, ինչը ներկված է զգացմունքներով և մարդկային կյանքին տալիս է հյուսվածք, խորություն, ձայն և իմաստ:

Իսկական բարեկեցությունը արժեթղթերի և ֆիշկաների մեջ չէ: Երջանկությունը այլ բան է: Տեսնել, թե ինչպես են բարգավաճում հարազատները, իրականացնել երազանքները, և կարևորը՝ ապրել այնպես, որպեսզի ձեր կյանքի ու ապրելու իմաստը հիշվի ձեր հեռանալուց հետո: Դա է իսկական գնահատականը, ոչ թե բաժնետիրական, այլ իրական, հավերժ և մարդկային:
Էվդեմոնիայի համար վառվող մոմերը չեն հայտնաբերում սիլիկոնային հովտում, չեն փնտրում Մեդիսոնում կամ Ուոլ-Սթրիթում և Վաշինգտոնյան հրամանագրերը մեզ համար հրաման չեն: Այն փնտրե´ք իմաստության, խոնարհության, քաջության և մեծ ձեռքբերումների մեջ: Անցեք դժվար աշխատանքի, ձեզ ներդրեք ձեր սիրած գործի, սեփական երազանքների և մարդկային արժանավայել կյանքի մեջ:

Տարածել