Որտե՞ղ ներդնել և ինչպե՞ս փող աշխատել հիմա` Հայաստանում. Տարբերակ N1. Ջերմոցներ

Որտե՞ղ ներդնել և ինչպե՞ս փող աշխատել հիմա` Հայաստանում. Տարբերակ N1. Ջերմոցներ

newmag-ը ներկայացնում է այն բիզնեսը, որտեղ փող ունենալու դեպքում ապահովված է եկամուտը:

Ինչո՞ւ ջերմոցներ. Շահութաբեր բիզնես է, որը կարող է ֆինանսական մեծ հոսքեր ապահովել կլոր տարին:

Ի՞նչ է պետք. Փող և ջերմոցային տնտեսությունների շահագործման առանձնահատկությունների մասին գիտելիք:

Ի՞նչ աճեցնել. Ջերմատնային լոլիկ, վարունգ, տաքդեղ, սմբուկ:

Շատերը նախընտրում են հոլանդական վարդերի, գերբեռաների, մեխակի, աստրոմերիաների, անթորիումի, քրիզանթեմի և էլի շատ ու շատ ծաղկատեսակների մշակությամբ զբաղվել:

Ի՞նչ է պետք հաշվի առնել. Ծաղկի բիզնեսով զբաղվելն, ինչ խոսք, շահութաբեր է եղել տարբեր ժամանակներում, սակայն ծաղիկ արտադրելն այդքան էլ դյուրին գործ չէ: Ծաղկի արտադրությամբ զբաղվողները լավ գիտեն՝ արտադրանքն իրացնելու համար հատուկ մասնագետներ են հարկավոր՝ ծաղկին համապատասխան տեսք տալու և որակն ապահովելու համար:

Արարատի ու Արմավիրի մարզերում ծաղկի վաճառքի ծավալների մեծ մասը բաժին է ընկնում Երևանին:

Մայրաքաղաքում ջերմոցային ապրանքների վաճառքի մի մասը սպառվում է տեղում, մնացածը մատակարարվում է այլ մարզեր և Արցախ: Երևանը ինչ որ առումով մեծածախ շուկա է Հայաստանի մարզերի համար: Արտադրանքի իրացման համար մեծ շուկա է նաևՌուսաստանը:


Երկիր Նաիրիտ կամ հիշողություններ հսկայի մասին


Որտե՞ղ հիմնել ջերմոցը. Ըստ էության, ցանկացած վայրում, բայց հաշվի առեք, որ Հայաստանում 800 հա-ից ավելի ջերմոցային տնտեսությունների մեծ մասը` մոտ 90%-ը, գտնվում է Արարատի ու Արմավիրի մարզերում:

Ի դեպ` ջերմոցային տնտեսությունների համար կան հարկային արտոնություններ: Եթե տնտեսվարողը ներդրումային ծրագիր է իրականացնում՝ ներմուծվող ապրանքի 200 մլն դրամը գերազանցող արժեքով, ապա նրանց համար մաքսային արտոնություններ է սահմանվում:

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՎԱՐԴԻ ԲՈՒՅՐՆ ՈՒ ԴՐԱ ԳԻՆԸ

Վարդի վաճառքից՝ շահութաբերությունը կարող է կազմել 50-300%`  կախված վաճառքի սեզոնից: Միջին հաշվարկով տարեկան 1քմ-ից կարելի է ստանալ 60-100 հատ կտրած ծաղիկ, գերբերա` միջինը` 60 հատ:

Ծաղիկները ավելի քմահաճ են, մշակելու հատուկ տեխնոլոգիա պահանջող և բարձրարժեք արմատակալներով մշակվող բույսեր են, դրանց մշակությունը Հայաստանում իրականացվում է հիմնականում ապակե, հիմնական շինություն հանդիսացող ջերմատներում:

1 հատ Վարդի վաճառքի միջին գինը կազմում է 280 դրամ: 60 հազար հատ աճեցված վարդից տարեկան շահույթը, առանց ամորտիզացիայի, կարող է կազմել 9 մլն դրամ:

Գերբերայի 60 հազար հատ ծաղկի աճեցման դեպքում, 1 հատ ծաղկի միջինը 230 դրամ վաճառքի դեպքում, տարեկան շրջանառությունը կարող է կազմել 13 մլն 800 հազար դրամ: Առավել կարճ ներդրումների վերադարձման ժամկետ ունի վարդի ջերմատունը: Հետևաբար, առավել արդյունավետ է ներդրումներ կատարել վարդի ջերմատներում: Այս ցուցանիշները բավականին հարաբերական են ու կախվածեն և´ սուբյեկտիվ, և´օբյեկտիվ մի շարք գործոններից:

ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում ջերմատնային գործունեությունը սկսել է «վերակենդանանալ» 2003-ից հետո: Ջերմոցներն ու ջերմատները հայտնաբերվել են դեռևս հին ժամականերում: Ժամանակակից ջերմատների նման օրինակներ գոյություն են ունեցել Հին Հռոմում:

Մինչև ջերմատների կառուցումը, լայնորեն օգտագործվում էին գոլորշային մարգերը: Դրանք սովորական մարգեր էին` վերևից ծածկված ձիու գոմաղբով: Այն արագ տաքանում և ստեղծում էր գոլորշային էֆեկտ:

Գոլորշային մարգերը օգտագործում էին ջերմասեր մշակաբույսերի՝ վարունգի, ձմերուկի, նաև սածիլների մշակության համար:

Որոշակի սահմանում այս եղանակը բարձրացնում էր բանջարաբուծության արդյունավետությունը, սակայն բույսերը ամեն դեպքում շարունակում էին ցրտահարվել, իսկ բերքատվության զգալի աճ չէր նկատվում:

Հին Հռոմում մշակաբույսերի մշակության համար առաջին փակ շինությունները կառուցվել են ոչ բանջարաբուծության նպատակով, այլ էկզոտիկ բույսերի և ծաղիկների մշակության համար` ներմուծված արևադարձային երկրներից: Առաջին ջերմատները ծածկված են եղել պոլիմերային նյութով, իսկ կառույցի ներսի հատվածը ջեռուցվել է վառելափայտով հատուկ վառարաններով:

Գրել կարծիք