ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

5 խորհուրդ, որ կօգնեն հաղթահարել ներքին բարդույթնե

5 խորհուրդ, որ կօգնեն հաղթահարել ներքին բարդույթները

Ինքնավստահությունը կարելի է համեմատել օվկիանոսում լողացող սառցալեռան հետ: Մեզ թվում է, թե պարտադիր պետք է բարձրանանք այդ բարձունքը և գագաթին ծածանենք դրոշակ, վրան գրված` «Ես ամեն ինչ հոյակապ եմ արել»:  Մենք իսկապես վստահ ենք, որ այսբերգն ունի գագաթ և գիտակցաբար ձգտում ենք դրան: Եվ այստեղ էլ թաքնված է ամենամեծ սխալը: Ի տարբերություն օվկիանոսում լողացող այսբերգի, մեր իսկ ստեղծած իդեալականության այսբերգը գագաթ չունի:  Մենք հասարակ մարդիկ ենք, և հազվադեպ ենք առանց «թանաքոտվելու» որևէ բան անում:
Մենք մեզ ներշնչում են, որ պետք է ձգտել աբստրակտ իդեալին: Ու երբ չենք հասնում, հուսահատվում ենք և ընկնում դեպրեսիայի մեջ: Հենց այսպես էլ ծնվում են ներքին բարդույթները:

Ներքին բարդույթները դրանք յուրատեսակ տաբուներ են, որոնք մենք ստեղծում ենք մեզ համար ինքնակամ` հաճախ չգիտակցելով, որ հենց դրանք էլ հանդիսանում են հաջողության ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտներ:

Ահա 5 խորհուրդ, որ կօգնեն ազատվել ներքին կապանքներից.
Կառավարեք Ձեր խոսքը
Առաջին տագնապային ազդանշանը, որ հուշում է` դուք ունեք ներքին բարդույթներ, ձեր խոսքն է: Հետևեք  «նրան»: Ամենայն հավանականությամբ դուք հաճախ եք կրկնում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «դա անհնար է» կամ «ինձ մոտ չի ստացվի»:  Երբ դուք ինքնավստահ չեք որոշ հարցերում, հաճախ դա դուրս է պրծնում բերանից և վկայում է այն մասին, որ կան բաներ, որոնք խանգարում և զսպում են ձեզ: Փորձեք ինքնուրույն ուշադրություն դարձնել դրա վրա, կամ գտեք մեկին, ով կոհւշի ձեզ:
Փնտրեք ճանապարհին կանգնած արգելքներ
Դուք զգում եք, որ դոփո՞ւմ եք նույն տեղում: Միգուցե անցյա՞լը հանգիստ չի թողնում:  Կամ էլ չափազանց  զգացմունքայի՞ն եք: Շատ կարևոր է խորասուզվել ինքներդ ձեր մեջ, որպեսզի գտնեք այն պատճառները, որոնք ձեզ անհանգստացոնւմ են և խանգարում են առաջ շարժվել:
Ներքին բարդույթների սկզբնաղբյուրները հետևյալ 3-ն են.
Հաջողություն.  դուք կարծում եք, որ պետք է գլուխ հանեք բացարձակապես ամեն ինչից և բոլորից լավ, ընդ որում` ամեն ինչին հասնեք ինքնուրույն: Այդ պահաջներից որևէ մեկը իրական չէ:
Առօրյա կյանք. Շատերը վստահ են, որ իրենց սուրբ պարտքն է մարդկանց ավելի երջանիկ դարձնել կամ էլ ծավալել հասարակական-մարդասիրական գործունեություն: Հաճախ, նույնիսկ, կզոհեք ձեր սեփական շահերը, որպեսզի չարժանանաք շրջապատի քննադատությանը: Այդպիսի ճանապարհը կեղծ է:
Ունենալ ինչ որ բան. Սա փակ շղթա է: Դու վստահ եք, որ լիակատար երջանիկ կլինեք, եթե հասնեք ինչ-որ դիրքի կամ ունենաք իր, որը միշտ երազել եք: Դրանից հետո ձեր կյանքն ավելի հեշտ կդառնա, բայց արի ու տես, որ այն առաջվանն է: Դուք էներգիա եք ծախսում անհնարինին հասնելու համար:


Օգտակար է կարդալ նաև`



Դադարեք կասկածել
Ձեր ներքին բարդույթները կարող են ձևավորված լինել վաղ մանկության շրջանում: Բավկանաչափ ժամանակ է անցել, որպեսզի այն մեխվի ձեր գիտակցության մեջ և հիմա դրանց շատ դժվար է վանել: Դադարեք կասկածել, նույնիսկ այն դեպքում, երբ այս արտահայտությունը ֆանտաստիկայի ժանրից է` ինքնավստահ եղեք:
Ինքներդ ձեզ թույլ տվեք շունչ քաշել կասկածանքներից, դադարեք ձեզ պատին դեմ տալ:

Եթե ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, պատկերացրեք ինչ որ ֆիլմի հերոս եք: Այնպիսի հերոս, որը ստիպված է արգելքներ հաղթահարել: Հենց դուք, գոնե մի քիչ կլռեցնեք ձեր ներքին ձայնը, որը պարզապես արդեն զզվեցնում է ` ասելով, թե ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, և ինքներդ ձեզ կհարցնեք` «իսկ ի՞նչ կանեի ես նրա փոխարեն», պատասխանն անպայման կգտնվի:
Փառասեր նպատակներ դրեք ձեր առաջ:
Ենթադրենք, դուք ձեր առաջ նպատակ եք դրել, որին պետք է հասնեք ամեն գնով: Երբ դուք արդեն հաշվարկել եք բոլոր քայլերը, դրանց վրա ավելացրեք ևս մեկը` փառահեղ նպատակ: Այդպիսի հնարքը ձեզ կօգնի շատ ավելի հեշտ գնալ նշված ուղղությամբ: Սկզբունքը հետևյալն է. այն ձեզ պետք է դուրս բերի հարմարավետության սովորական միջավայրից: Դուք միանգամից հաջողության չեք հասնի, սակայն քրտնաջան կաշխատանքեք այդ ուղղությամբ:
Որքան շատ աշխատեք, այնքան շատ կհավատաք ինքներդ ձեզ և այն գործին, որը անում եք:

Դա կօգնի ձեզ մոռանալ ինքնասահմանափակումների մասին:
Մոռացեք ավտոպիլոտի մասին
Մենք շատ ընդհանրական պատկերացում ունենք իդեալական աշխարհի մասին: Եվ ինչքան կոնկրետ են դրանք դառնում, այնքան ավելի հեշտ է ապրել ու կառավարել ինքներս մեզ շրջապատում:
Բոլոր այդ ներքին բարդույթները, ձեզ մարդուց դարձնում են զոմբի:

Տարածել