Մարտիրոս Սարյան. 10 ասույթ-ներկույթ-վրձնույթ

Մարտիրոս Սարյան. 10 ասույթ-ներկույթ-վրձնույթ

Մարտիրոս Սարյանն ապրելը համարում էր հրաշք, զարմանալի ու մեծ երջանկություն, որ երբևէ բնությունը կարող էր պարգևել մարդուն:

1. Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը:

2. Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։

3. Հողը մի կենդանի էակ է. նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի՝ մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…

4. Անհնար է սարը տեսնել` կանգնելով նրա կողքին:

5. Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի։


Շերլին Սարգսյան. 10 ասույթ-հիմնադրույթ-բարդույթ

Վանո Սիրադեղյան. 10 ասույթ-վանույթ-վարույթ

Շառլ Ազնավուր. 10 ասույթ-երգույթ-հուզույթ


6. Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։

7. Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողանալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։

8. Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։

9. Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ:

10. Տիգրանից հետո չորս կողմից մեզ սեղմել են: Դե մենք էլ աճել-բարձրացել ենք դեպի վե՜ր, դեպի լույսը…

Գրել կարծիք