Վանո Սիրադեղյան. 10 ասույթ-վանույթ-վարույթ

Վանո Սիրադեղյան. 10 ասույթ-վանույթ-վարույթ

newmag-ը մեկտեղել է Վանո Սիրադեղյանի ոչ թե թևավոր խոսքերը, այլ խարազանող մտքերը, որոնք սփռված են նրա ստեղծագործություններով մեկ ու այսօր էլ թևածում են հայալեզու սոցցանցերում:

1. Եկեղեցիներին ու գերեզմանոցներին անպաշտոն կապված մարդիկ միատեսակ ձանձրալի են, հավասարապես բթամիտ են:

2. Հիմա ոնց որ կուռքերը շատացել են: Հաշվի՛ր, որ չկան: Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:

3. Գիտե՞ս՝ ինչն է էս աշխարհի տունը քանդում. իրենից հետո բան թողնելու` մահկանացուի մեծամիտ ջանքը։ Այնինչ աշխարհը նրա թողածի կարիքը չունի։


Ֆաինա Ռանևսկայա. 10 ասույթ-կնույթ-բնույթ

Սերգեյ Դովլաթով. 10 ասույթ-մտքույթ-խորհույթ

Նիկոլո Մաքիավելի.10 ասույթ-խորհույթ-փորձույթ


4. Երբ մարդուս միտքը զբաղված է, ձեռքերն ապրում են իրենց կյանքով:

5.  Դադարը (ժամանակավոր թե հավերժ) չեն զգում: Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում ու չեն զգում գնալը։

6. Այսքան գեղեցիկ, այսքան բնական լինեմ ու մեկ էլ չլինե՞մ… Չի կարող լինել: Ես ինչպե՞ս կիսեմ ինչ-որ սողունի ճակատագիրը:

7. Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար։


Վուդի Ալեն. 10 ասույթ-սիրույթ-ցանկույթ

Էլլա Ֆիցջերալդ. 10 ասույթ-ջազույթ-երգույթ

Շառլ Ազնավուր. 10 ասույթ-երգույթ-հուզույթ


8. Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ:

9. Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է:

10. Լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաները, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:

Գրել կարծիք